Ուկրաինայի Դոնեցկ և Սվետագորսկ քաղաքներում հունվարի 31-ից փետրվարի 2-ը տեղի է ունեցել 20-րդ հոբելյանական միջազգային գիտական-փորձարարական սեմինարը՝ նվիրված արտաքին տնտեսական կապերի զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման հիմնախնդիրներին: Գիտաժողովի նյութերի ժողովածուում (“Problems Of Foreign Economic Relations Development And Attraction Of Foreign Investments: Regional Aspect” Donetsk, 2014), որն ունի համաշխարհային Index Copernicus վարկանիշ, տպագրվել է ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական
գործունեության
գործունեության
կազմակերպման ամբիոնի ասպիրանտ Սուրեն Պարսյանի հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետության ոչ մետաղական հանքաարդյունաբերական ձեռնարկությունների արտահանման կարողությունների գնահատականը» թեմայով,որի շրջանակներում ուսումնասիրվել են ոչ մետաղական հանքանյութեր արդյունահանող և վերամշակող ձեռնարկությունների արտահանման կարողությունները, արտահանման ծավալները և շուկաները: Հոդվածում անրադարձ է եղել նաև ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրատնտեսական գործունեությանը, հիմնախնդիրներին, արտադրության և արտահանման ծավալների դինամիկային, ինչպես նաև նախանշվել են հնարավոր արտահանման շուկաները:
Комментариев нет:
Отправить комментарий