ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից հրատարակության երաշխավորված ձեռնարկում ներկայացված են ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման, կառավարման, ձեռնարկատիրության պետական կարգավորման, ներդրումների և ներդրումային գործունեության, մրցակցային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական ռիսկերի, ձեռնարկատիրական գործունեության անվտանգության և արդյունավետության խնդիրները, առանձնահատուկ տեղ են զբաղեցնում արդյունաբերական քաղաքականության հիմնահարցերը: Հեղինակային խումբը համոզված է, որ հաջողվել է լավագույնս համատեղել ժամանակակից տեսական և մեթոդաբանական մոտեցումները գիտագործնական վերլուծությունների հետ:
Միքայել Մելքումյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ վերջին 3 տարիների ընթացքում սա ամբիոնի 2-րդ հրատարակություն է, որը երաշխավորվել է ՀՊՏՀ գիտական խորհհրդի կողմից: «Սա 16 գիտաշխատողների, գործընկերների միասնական աշխատանքի արդյունք է և պետք է նշել, որ այդ աշխատանքները համատեղ ներկայացնելը բավականին դժվար էր»,- նշեց պրոֆեսորը: Նա շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ անձամբ ռեկտոր Կորյուն Աթոյանին, բուհում վերջին երկու տարում ստեղծված ստեղծագործական մթնոլորտի, գիտահետազոտական աշխատանքներում ֆինանսական ներդրումներ կատարելու համար: Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ ձեռնարկում բովանդակային մեծ կշիռ են կազմում ուսումնամեթոդական (տեսական) և կիրառական մասը: Նրա հավաստմամբ՝ ծրագիրը և կարդացվող դասախոսությունը համապատասխանում են միմյանց:
Շնորհանդեսը եզրափակեց Կորյուն Աթոյանը՝ նշելով որ ցանկացած գրքի շնորհանդես համալսարանի համար հպարտություն է, և սա հպարտանալու հերթական առիթն էր: «Որպես բուհի ռեկտոր՝ ես ցանկանում եմ, որ բոլոր ամբիոնները կատարեն նման աշխատանք. դա կլինի լավագույն նվերը և' բուհի, և' ուսանողների համար»,-ասաց ռեկտորը՝ երախտագիտության խոսք հղելով ամբիոնի կազմին՝ շնորհակալ գործ կատարելու համար և մաղթեց հետագա հաջողություններ: Կորյուն Աթոյանը նշեց, նաև, որ բուհը քայլեր կձեռնարկի ուսումնական ձեռնարկների տպագրության ծախսերն իր վրա վերցնելու ուղղությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий