Բարի Գալուստ....

пятница, 16 мая 2014 г.

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը ծախսատար և ոչ արդյունավետ է

Նոր սերնդի ՀԴՄ
Ըստ ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 968-Ն որոշմամբ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը մոտ 60 000 փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտներ պարտավոր են ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ 160-170 000 ՀՀ դրամ արժողությամբ: Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման հիմնական նպատակը ինքնաշխատ կերպով ՊԵԿ տեղեկատվական բազային պարբերաբար համապատասխան տեղեկատվություն տրամադրման ապահովումն է, այսինքն՝ հարկային վարչարարության հարցը է հիմնականում լուծում:
Պետք է վերանայել N 968-ն որոշումը և Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դ կետը, քանի որ
  • Մինչև 58.35 մլն. ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները եռամսյակային փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում են շրջանառության հարկի պարզեցված հաշվարկ և վճարում հարկերը, հետևաբար՝ ամեն ամիս տնտեսվարող սուբյեկտի շրջանառության վերաբերյալ ինքնաշխատ եղանակով ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելը դառնում է անտրամաբանական: Ինքնաշխատ եղանակով տեղեկատվության փոխանցումը տնտեսվարող սուբյեկտին ոչնչով չի օգնում:
  • Նոր սերնդի ՀԴՄ սարքերը Հայաստանում անհամեմատ թանկ են, համեմատության համար նշենք, որ նույն սարքերը Թայլանդից կարելի է ձեռք բերել 70-75 ԱՄՆ դոլարով, իսկ ծրագրային ապահովումը միավորի հաշվով կլինի 1 ԱՄՆ դոլարից ոչ ավել,
  • Նոր սերնդի ՀԴՄ սարքերի տեղադրումից հետո էլ ՊԵԿ-ը պարբերաբար կազմակերպում է ՀԴՄ-ների շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, որոնց արդյունքում՝ հիմնականում տուգանքներ է նշանակվում,
  • Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արդեն իսկ փակվել են շուրջ 1500 ՓՄՁ սուբյեկտներ, ընդհանուր առմամբ անկումային իրավիճակ է և ազատ դրամական միջոցներ գտնելը դժար է, մեծամասամբ՝ անհնարին,
  • Նոր սերնդի ՀԴՄ սարքերի վաճառքով զբաղվում է միայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրա­սեն­յակ» ՊՈԱԿ-ը, իսկ նոր սերունդի ՀԴՄ-ների սպասարկմամբ զբաղվում է միայն «ԻՆՏԵՐ-ՕԿՏԱՎԱ» ՍՊԸ-ն. արհեստականորեն ևս երկու մոնոպոլիա ենք ստեղծել մեր տնտեսությունում, ինչի արդյունքում՝ լուծարման կամ իրենց գործունեության բնույթը փոխման շեմին են կանգնած բազմաթիվ ՀԴՄ վաճառող և սպասարկող տնտեսավարող սուբյեկտներ,
  • Հին սերնդի ՀԴՄ սարքերի մեծամասնությունը GPRS օժանդակ սարքով (մոտ 25000 ՀՀ դրամ արժողությամբ) համալրվելու դեպքում ևս կարող են ապահովել ինքնաշխատ եղանակով ՊԵԿ-ին տեղեկատվության փոխանցումը: 

Комментариев нет:

Отправить комментарий