Որքա՞ն կլինի գազի գինը շարքային սպառողի համար
Հայաստանում սովորական բնակիչների համար գազի գինն իջնելու է ընդամենը 20-30 դրամով, այսինքն` այժմյան 156 դրամ/խորանարդի փոխարեն ՀՀ բնակիչը գազի դիմաց կվճարի մոտ 120-130 դրամ: Սա նշանակում է, որ Հայաստանում...Ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ ՀՊՏՀ-ում մեկնարկեցին եռօրյա վարպետաց դասեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ տրվեց եռօրյա վարպետաց դասերի մեկնարկը: Նախաձեռնությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ամբերդ» հետազոտական...Քարոզչական աշխատանքները սկսվել են....
Սիրելի ընկերներ, հարազատներ, ուսանողներ,այսօր մեր քարոզչական թիմով շրջեցինք 3-րդ մասի տարածքում, որի ժամանակ մեր թիմի երիտասարդ անդամները ոչ միայն աշխատում էին, այլև սովորում. մեր քարոզչական աշխատանքը...07.07.2015 թվականի Սահմանադրական դատարանի վճիռը ամբողջությամբ
ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա, հուլիսի 7-ին քննության առավ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ...2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակվել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության...ՀՅԴ-ի ծրագրային դրույթներում դրված է համահայկական և հայաստանյան կարևոր հարցերը
«Գործընկերներիս լսելով ձևավորվեց տպավորություն, որ բոլոր քաղաքական ուժերը քարոզչություն են իրականացնում ընկերավարական (սոցիալիստական) սկզբունքների վրա: Սա շատ ուրախալի է, որովհետև ծրագրերը հիմնված են...Լույս է տեսել ՀՊՏՀ «Ամբերդ» մատենաշարների մենագրությունները
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում 2013թ. հունիսի 1-ից մինչև տարեվերջ երեք հետազոտական ծրագրի տասնհինգ ուղղություններով կատարված հետազոտությունների ամփոփ հաշվետվությունների հիման...Վարչապետի հանձնարարականը չի լուծում բուն խնդիրը
Վարչապետի նոր հանձնարականով կարգավորվում է միայն շրջանառության հարկ վճարողների շրջանում գույքագրման պահանջը երկարաձգման հարց, սակայն անդրադարձ չկա կարևոր պահանջին: Այս մասին Newsline-ի հետ զրույցում...Նոր, այլընտրանքային կենսաթոշակային համակարգի սկզբունքները
Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգ մշակելու համար անհրաժեշտություն է հիմնարար սկզբունքների որոշումը, որոնց վրա պետք է կառուցել այդ համակարգը: Այդ սկզբունքների հիմքում առաջարկում ենք դնել ՀՀ...Պարտադիր բաղադրիչը հնարավոր է դեֆակտո կասեցվի
2014 թվականի ապրիլի 23-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի ընթացքում վարչապետը հայտարարել է. «Հարգելի՛ գործընկերներ Վերջին օրերի ընթացքում...«Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում» ուսումնական ձեռնարկը արդեն լույս է տեսել
ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի 16 հոգուց բաղկացած հեղինակային խումբը՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ընդհանուր ղեկավարությամբ և խմբագրությամբ,...Ի՞նչի կբերի կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը
2014 թ.-ից գործարկվում է կեսնաթոշակային նոր բազմաստիճան համակարգը:Թե ինչ ռիսկեր է պարունակում այն կամ ինչ հնարավորություններ է ընձեռում` այս և այլ հարցերի շուրջ Newsbook.am-ը զրուցել է տնտեսագետ,...Նոր Սահմանադրությամբ մենաշնորհների տեսակները և չափերը կարող են լինել օրենքով սահմանված դեպքերում
Շուկաները բաժանվում են երկու խմբի` կատարյալ մրցակցային և ոչ կատարյալ մրցակցային. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Սուրեն Պարսյանը` հավելելով, որ ոչ...ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Մրցակցություն ու կարգավորում» ուղղությամբ սեմինար
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր հերթական գիտական սեմինարն էր՝ «Կարգավորում և մրցակցություն» ուղղության շրջանակներում՝ տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ղեկավարությամբ: Սեմինարին...Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տեսակետը պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ
2008 թվականի Հոկտեմբերի 30-ին ՀՀ Կառավարության 1207-Ն որոշմամբ հաստատվեց <<Կայուն զարգացման ծրագիրը>> (Աղքատության հաղթահարման ծրագիր II),որը ներառում է Կենսաթոշակային ...Էստոնիայի կուտակային կենսաթոշակային համակարգը
Էստոնիայում կենսաթոշակային համակարգը հիմնված է 3 սյունների վրա, դրանք են՝ Պետական թոշակ, Կուտակային թոշակ (պարտադիր), Լրացուցիչ կուտակային թոշակ (կամավոր): Պետական կենսաթոշակը իր հերթին բաղկացած է՝...07.07.2015 թվականի Սահմանադրական դատարանի վճռի եզրափակիչ մասը
ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա, հուլիսի 7-ին քննության առավ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ...Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, ինչպես նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի...Перспективы развития обувной промышленности Ростова-на-Дону
Հարավային դաշնային համալսարանի Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների գիտահետազոտական ինստիտուտի “Южно-российский форум: экономика, социология, политология, социально-экономическая география” գիտական ամսագրում...ՀՊՏՀ-ի «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» գիտաժողովի նյութերի ժողովածու
Հրատարակվել է նախորդ տարվա հոկտեմբերի 29-31-ը Տնտեսագիտական համալսարանում անցկացված «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովի նյութերի ժողովածուն: ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ...Ինչ պետք է անեն գործատուները տուգանքներից խուսափելու համար
Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին Սահմանադրական դատարանի հայտնի աշխատակարգային որոշումը բազմաթիվ գործատուների, հաշվապահների ու պարզապես քաղաքացիների (հատկապես պարտադիր բաղադրիչին դեմ արտահայտվող...Նոր կենսաթոշակային համակարգը չի գործի....
Ներկայումս նոր կենսաթոշակային համակարգի ուղղությամբ անարդյունավետ է բովանդակային քննարկումներ իրականացնել, քանի որ քիչ ժամանակ է մնացել: Մեծ ցանկության դեպքում էլ այս համակարգը չի կարող գործել, քանի որ...Խրախուսվում է Կուտակային Կենսաթոշակային համակարգին միանալու կամավորությունը...
Հետաքրքիր է Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի <իա> կետը՝ Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտից նվազեցվում (ծախսեր) թույլ է տրվում նաև գործատուի կողմից վարձու աշխատողի...РАЗВИТИЕ КЛАСТЕРНЫХ СТРУКТУР КАК САМООРГАНИЗУЮЩИЙСЯ ПРОЦЕСС В РЕГИОНАЛЬНОЙ ЭКОНОМИКЕ (НА ПРИМЕРЕ РОСТОВСКОЙ ОБЛАСТИ)
Объявление о защите диссертации на соискание ученой степени кандидата наук ОТЗЫВ на автореферат диссертации Горочной Василисы Валерьевны на тему «Развитие кластерных структур как самоорганизующийся...Հունգարիան հրաժերվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից
1997 թվականին Հանգարիայում ներդրվել է անհատական կուտակային համակարգը, որին պարտադիր մասնակցում էին այն անձիք, ովքեր օգտվում էին սոցիալական ապահովագրությունից, ովքեր ապահովագրված էին 1998 թվականին...Լիտվայի կուտակային կենսաթոշակային համակարգի առավելությունները
2004 թվականից Լիտվայում սկսել է գործել նոր կուտակային համակարգը, որից կարող են օգտվել բոլոր զբաղվածները, արդյունքում՝ կենսաթոշակային համակարգը ներկայումս ունի հետևյալ տեսքը. Պետական սոցիալական...
суббота, 25 июля 2015 г.
среда, 15 июля 2015 г.
ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը արդեն պատրաստ է
Առաջարկում եմ ծանոթանալ ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նախագծի հետ, հատկապես` 4-7-րդ գլուխները, որտեղ ներկայացված են նոր, արդյունավետ մոտեցումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դատական համակարգի գործունեության և հավասարակշռման վերաբերյալ: Հետագայում առավել մանրամասը կանրադառնամ առանձին գլուխներին:
понедельник, 13 июля 2015 г.
07.07.2015 թվականի Սահմանադրական դատարանի վճիռը ամբողջությամբ
ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա, հուլիսի 7-ին քննության առավ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ /ՀՕ-67-Ն/ ԵՎ ԿԻՑ` ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ ՀՕ-77-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ (ՀՕ-246-Ն) 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ:
среда, 8 июля 2015 г.
07.07.2015 թվականի Սահմանադրական դատարանի վճռի եզրափակիչ մասը
ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա, հուլիսի 7-ին քննության առավ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ /ՀՕ-67-Ն/ ԵՎ ԿԻՑ` ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ ՀՕ-77-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ (ՀՕ-246-Ն) 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 եւ 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` սույն գործով վեճի առարկա 2-րդ հոդվածի 1-ին մասի 28, 36 եւ 37-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 10-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 13-րդ մասերը, 37-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասի` «օրենքի 43-րդ հոդվածով» դրույթը, 39-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունը, 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «որոնց կազմը եւ առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը» դրույթը, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «ողջամիտ եկամտաբերություն» եզրույթը, 43-րդ հոդվածի 3-րդ մասի` «ողջամիտ շահութաբերություն» եզրույթը, 44-րդ հոդվածի 2-րդ մասը, 46-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 62-րդ հոդվածի 5-րդ մասը, 62-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը, 63-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 67-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը, 81-րդ հոդվածի 5-րդ մասը, 81-րդ հոդվածի 7-րդ մասը, 81-րդ հոդվածի 13-րդ մասը համապասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող եւ անվավեր:
3. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ 45-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը` այն մասով, որով տարեկան գնաճով ճշգրտված չափով վերադարձնելու երաշխիքը չի տարածվում նաեւ տվյալ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների վրա, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ եւ 48-րդ /կետ.12/ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր:
4. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-68-Ն օրենք), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-69-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-246-Ն) օրենքի 6-րդ եւ 10-րդ հոդվածները, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-74-Ն օրենք), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-76-Ն օրենք), «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-70-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-71-Ն օրենք), «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-72-Ն օրենք), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-73-Ն օրենք), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-77-Ն օրենք), «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը համապասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:
5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: