Արցախում սահմանադրական փոփոխությունների կազմակերպման գործընթացի շուրջ փետրվարի 12-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն:
Խորհրդակցությանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, ԼՂՀ գործադիր մարմնի ՀՅԴ անդամներ, ՀՅԴ Արցախի կառույցի շրջանային մարմինների ներկայացուցիչներ, կուսակցական ընկերներ:
Խորհրդակցությանը հրավիրված էր փորձագետ Սուրեն Պարսյանը:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը խորհրդակցության սկզբում նշել է, որ այն հրավիրված է Արցախում սահմանադրական փոփոխությունների ընթացակարգի շուրջ կուսակցական ըներների տեսակետներն ու հիմնավորումները ի մի բերելու նպատակով, որի հիման վրա ՀՅԴ Արցախի ԿԿ-ն առաջիկայում վերջնականապես կհստակեցնի ՀՅԴ Արցախի կառույցի ամբողջական տեսակետը:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը համառոտ անդրադարձել է Արցախի ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին՝ տվյալ համատեքստում կարևորելով ՀՅԴ Արցախի կառույցի քաղաքական դերակատարությունը:
Փորձագետ Սուրեն Պարսյանը ներկայացրել է ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը և այդ գործընթացում ՀՅԴ ունեցած դերակատարությունը:
Աղբյուրը՝ Aparaj.am
Комментариев нет:
Отправить комментарий