Բարի Գալուստ....

вторник, 8 июля 2014 г.

Լույս է տեսել ՀՊՏՀ «Ամբերդ» մատենաշարների մենագրությունները

ՀՊՏՀ «Ամբերդ»  հետազոտական կենտրոնում  2013թ. հունիսի 1-ից մինչև տարեվերջ  երեք հետազոտական ծրագրի տասնհինգ  ուղղություններով կատարված հետազոտությունների ամփոփ հաշվետվությունների հիման վրա հրատարակվել է մենագրությունների շարք, որն անվանվել է ««Ամբերդ» մատենաշար»: 17 պրակներից բաղկացած հրատարակությունը ներառում է հետազոտական թեմաների ամենաառանցքային հիմնադրույթները, եզրակացությունները և առաջարկությունները: Յուրաքանչյուր մենագրության վերջում ներկայացված է ռուսերեն և անգլերեն ամփոփում:
ՀՊՏՀ «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղություններից մեկն էլ «Մրցակցություն և կարգավորում»-ն է, որի հիմնական նպատակն է` վերլուծական և հետազոտական, գիտական համապատասխան աշխատանք ծավալելով` ներկայացնել համապատասխան եզրակացություններ, առաջարկություններ, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, ծրագրային և վերլուծական այլ նյութ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում կայանան մրցակցային ազատ և արդար, ժամանակի պահանջներին համահունչ հարաբերություններ, ձևավորվեն պայմաններ հատկապես մենաշնորհային և օլիգոպոլիստական շուկաներում ներդրումային արդյունավետ քաղաքականության և շահավետ ձեռնարկատիրական գործունեության համար` սպառողների և պետության շահերի  հաշվառմամբ:
Հետազոտական խմբի ղեկավար` տ.գ.դ, պրոֆեսոր ՄԻՔԱՅԵԼ ՍԵՐԳԵՅԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ 
Հետազոտական խմբի անդամներ` 
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ՍԵՐԳԵՅ 
ԲԱՀԱՐՅԱՆ ՖՐԻԴԱ 
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ 
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐԹՈՒՐ 
ՊԱՐՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ 
ՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ 
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՍՄԻԿ