Բարի Գալուստ....

среда, 8 июня 2016 г.

Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը

 Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, ինչպես նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհուրդներին է ներկայացվել Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը: 
 Մասնավորապես ներկայացվել են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և արտաքին լուսավորության, ինչպես նաև հանրային, բնակելի նշանակության շենքերում և այլ ենթակառուցվածքներում համալիր միջոցառումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի էներգախնայողությունների շնորհիվ կրճատել արտանետումների ծավալը և ապահովել կայուն էներգետիկ զարգացում:
 Երևան քաղաքի ԿԷԶԳԾ-ի նախագիծը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված տեխնիկական օժանդակությամբ:

среда, 1 июня 2016 г.

Նոր Սահմանադրությամբ մենաշնորհների տեսակները և չափերը կարող են լինել օրենքով սահմանված դեպքերում

Շուկաները բաժանվում են երկու խմբի` կատարյալ մրցակցային և ոչ կատարյալ մրցակցային. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Սուրեն Պարսյանը` հավելելով, որ ոչ կատարյալ մրցակցային շուկաների տեսակներն են՝ մենաշնորհ, մենաշնորհ մրցակցային, օլիգոպոլ և մոնոպսոն շուկաները:
«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գոյություն ունի մենաշնորհների դեմ պայքարի երեք տարբերակ: Առաջինը ազատական մոտեցումն է, որի համաձայն` չի արգելվում մենաշնորհը, արգելվում է մենաշնորհ դիրքի չարաշահումը: Երկրորդ տարբերակը, որը հակամենաշնորհային քաղաքականության ամերիկյան մոդելն է, արգելում է բոլոր տեսակի մենաշնորհներն ու գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Մասնավորապես` եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ գերիշխող դիրք ունեցավ որևէ ապրանքային շուկայում, ապա պետությունը որոշում է կայացնում այդ ընկերությունը բաժանել մասերի: Ամերիկյան փորձով՝ դատարանը մենաշնորհ կարող է ճանաչել այն տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը, որը զբաղեցնում է շուկայի 70-80 տոկոսը: Երրորդ տարբերակը կարգավորվող մենաշնորհների մոդելն է: Օրինակ` եվրոպական երկրներում արտահանմանը միտված մենաշնորհները չեն արգելվում, արգելվում են ներմուծմանն ուղղված մենաշնորհները»,- ասաց տնտեսագետը: