Բարի Գալուստ....

вторник, 24 декабря 2013 г.

Կենսաթոշակային համակարգերի միջազգային փորձը

ԱՄՆ-ի Սոցիալական ապահովության վարչության կայքէջում կարող եք ուսումնասիրել Միջազգային սոցիալական ապահովության ասոցիացիայի կողմից կատարված <<Սոցիալական ապահովության ծրագրերը ողջ աշխարհում>> հետազոտական աշխատանքը, որտեղ ընդգրկված են ավելի քան 170 երկրների սոցիալական ապահովության համակարգերը, որոնք
բաժանված են 4 տարածաշրջանների՝

среда, 11 декабря 2013 г.

Խրախուսվում է Կուտակային Կենսաթոշակային համակարգին միանալու կամավորությունը...

Հետաքրքիր է Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի <իա> կետը՝ Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտից նվազեցվում (ծախսեր) թույլ է տրվում նաև գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումները: Այսինքն՝ կազմակերպությունը կարող է

вторник, 3 декабря 2013 г.

Նոր կենսաթոշակային համակարգը չի գործի....

Ներկայումս նոր կենսաթոշակային համակարգի ուղղությամբ անարդյունավետ է բովանդակային քննարկումներ իրականացնել, քանի որ քիչ ժամանակ է մնացել: Մեծ ցանկության դեպքում էլ այս համակարգը չի կարող գործել, քանի որ մի շարք կազմակերպական խնդիրներ են առկա, դրանք են.
1. մինչև այժմ տեղեկատվություն չկա լիցենզավորված ֆոնդերի կառավարիչների մասին (նախատեսված էր դրանք հիմնել մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը),
2. բացակայում է տեղեկատվություն ֆոնդերի

Որքա՞ն կլինի գազի գինը շարքային սպառողի համար

Հայաստանում սովորական բնակիչների համար գազի գինն իջնելու է ընդամենը 20-30 դրամով, այսինքն` այժմյան 156 դրամ/խորանարդի փոխարեն ՀՀ բնակիչը գազի դիմաց կվճարի մոտ 120-130 դրամ: Սա նշանակում է, որ Հայաստանում գազի գինը կվերադառնա մինչև հուլիսի 7-ը եղած գնին:
Այս մասին NewsBook-ի հետ զրույցում, պարզաբանելով երեկվա հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը 30 տոկոսով նվազեցրել է Հայաստանին մատակարարվող

понедельник, 18 ноября 2013 г.

Նոր կենսաթոշակային համակարգի հնարավորությունները և սպառնալիքները

2014 թ. հունվարի 1-ից գործարկվում է պարտադիր կենսաթոշակային համակարգը, որը պարտադիր է 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնվածների համար:
Ինչ ռիսկեր է պարունակում կամ ինչ նարավորություններ է ընձեռում այն:
Կենսաթոշակային ներկայիս համակարգի հիմքում ընկած է սերունդների համերաշխության սկզբունքը: Այսինքն` աշխատող սերունդի վճարած հարկերի միջոցով վճարվում է կենսաթոշակները:

Разорительная пенсионная система (Армения)

пятница, 15 ноября 2013 г.

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Մրցակցություն ու կարգավորում» ուղղությամբ սեմինար


ՀՊՏՀ «Ամբերդ»  հետազոտական կենտրոնում այսօր հերթական գիտական սեմինարն էր՝ «Կարգավորում և մրցակցություն» ուղղության շրջանակներում՝ տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ղեկավարությամբ: Սեմինարին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը՝ իր աշխատակազմով, դասախոսներ, ասպիրանտներ:
Բանախոս Միքայել Մելքումյանը նախ ներկայացրեց ամբիոնային հետազոտության հիմնախնդիրները

четверг, 31 октября 2013 г.

Ի՞նչի կբերի կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը

2014 թ.-ից գործարկվում է կեսնաթոշակային նոր բազմաստիճան համակարգը:Թե ինչ ռիսկեր է պարունակում այն կամ ինչ հնարավորություններ է ընձեռում` այս և այլ հարցերի շուրջ Newsbook.am-ը զրուցել է տնտեսագետ, դասախոս Սուրեն Պարսյանի հետ:
Տնտեսագետը նախ հարկ համարեց հիշել, որ կենսաթոշակային ներկայիս համակարգի հիմքում դրված է սերունդների համերաշխության սկզբունքը:
Այսինքն` աշխատող սերունդը վճարած հարկերի միջոցով պահում է թոշակառուներին: Պաշտոնական

среда, 30 октября 2013 г.

Չունևորների համար և չունևորների հաշվին հորինված Բիզնես


Ձեր ծանոթներից ստացած կլինեք  <<համագործակցության>> առաջարկ կամ լսած կլինեք արագ ու շատ փող աշխատելու հնարավորության մասին, որի համար պետք է ընդամենը 500-1000 ԱՄՆ դոլարի չափով ապրանք կամ ծառայություն ձեռք բերել միջազգային բիզնեսի մասը դառնալու համար: Առաջին անգամ այդ <<բիզնես>> համակարգի մասին լսել էի տարիներ առաջ, երբ իմ բարեկամին առաջարկել էին ձեռք բերել 600 ԱՄՆ դոլարով շվեյցարական ժամացույց  սեփական օգտագործման կամ վերավաճառելու նպատակով:Իր պատմածից ելնելով, իր հնարավորությունները իմանալով՝ խորհուրդ տվեցի հեռու մնալ այս <<բիզնեսից>>:

пятница, 25 октября 2013 г.

Քննարկվել է Մաքսային միությանը անդամակցելու Սիրիայի, Թուրքիայի և Հնդկաստանի հեռանկարը

2013 թվականի հոկտեմբերի 24-ին Մինսկում Մաքսային միության նախագահները քննարկել են Սիրիայի, Թուրքիայի և Հնդկաստանի միությանը հնարավոր անդամակցության հարցը: Կարծում եմ՝ մոտակա ժամանակաշրջանում Սիրիայի և Թուրքիայի անդամակցությունը մի տնտեսական գոտում բացառվում է սիրիական հակամարտության պայմաններում,իսկ Հնդկաստանի անդամակցությունը լայն հնարավորություններ կբացի 

вторник, 22 октября 2013 г.

ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովն աշխատանքը շարունակեց բաժանմունքներում

Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով այսօր առավոտյան մեկնարկած ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց 4 բաժանմունքներում՝«Գործարար միջավայր և ներդրումային քաղաքականություն» (բաժանմունքի համակարգող՝ կառավարման ամբիոնի վարիչ,  ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյան), «Ֆինանսական շուկաներ և հարկային քաղաքականություն» (համակարգող՝ ֆինանսների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյան),

суббота, 19 октября 2013 г.

Միջազգային գիտաժողով Ռոստովում՝«Հարակից շրջանների տնտեսագիտական ինստիտուտների և տնտեսավարման արդիականացման տեսություն և պրակտիկա» խորագրով



Հոկտեմբերի 10-12-ը  ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ,  տ.գ.թ.,դոցենտ Լիանա Գրիգորյանը  և ասպիրանտ Սուրեն Պարսյանը Ռոստովում Հարավ -դաշնային համալսարանի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել են «Հարակից շրջանների տնտեսագիտական ինստիտուտների և տնտեսավարման արդիականացման տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողովին:
  Լիանա Գրիգորյանը հանդես է եկել «Ներդրումային ռիսկի կառավարումը արդյունաբերության մեջ (ՀՀ օրինակով)»