Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով այսօր առավոտյան մեկնարկած ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց 4 բաժանմունքներում՝«Գործարար միջավայր և ներդրումային քաղաքականություն» (բաժանմունքի համակարգող՝ կառավարման ամբիոնի վարիչ, ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյան), «Ֆինանսական շուկաներ և հարկային քաղաքականություն» (համակարգող՝ ֆինանսների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյան),
«ՀՀ տնտեսական զարգացումը և տնտեսական անվտանգությունը» (համակարգող՝ «Ամբերդ»
հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյան), «Միջազգային տնտեսական համագործակցություն» (համակարգող՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյան):
ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանից տեղեկացանք, որ գիտաժողովին պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների կողմից ներկայացվել է 122 հոդված:
«ՀՀ տնտեսական զարգացումը և տնտեսական անվտանգությունը» (համակարգող՝ «Ամբերդ»
հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյան), «Միջազգային տնտեսական համագործակցություն» (համակարգող՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյան):
Комментариев нет:
Отправить комментарий