Բարի Գալուստ....

четверг, 31 октября 2013 г.

Ի՞նչի կբերի կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը

2014 թ.-ից գործարկվում է կեսնաթոշակային նոր բազմաստիճան համակարգը:Թե ինչ ռիսկեր է պարունակում այն կամ ինչ հնարավորություններ է ընձեռում` այս և այլ հարցերի շուրջ Newsbook.am-ը զրուցել է տնտեսագետ, դասախոս Սուրեն Պարսյանի հետ:
Տնտեսագետը նախ հարկ համարեց հիշել, որ կենսաթոշակային ներկայիս համակարգի հիմքում դրված է սերունդների համերաշխության սկզբունքը:
Այսինքն` աշխատող սերունդը վճարած հարկերի միջոցով պահում է թոշակառուներին: Պաշտոնական
տվյալներով,
երկրում կա մոտ կես միլիոն աշխատող մարդ և նույնքան էլ
թոշակառու: Ստացվում է, որ մեկ աշխատողը պահում է մեկ թոշակառուի:

«Բայց սերունդների համերաշխության սկզբունքի ստանդարտների համաձայն` մեկ աշխատողը պետք է պահի երեք թոշակառուի, սակայն աշխատատեղերի պակասն ու աշխատավարձերի ցածր լինելը խախտում են ստանդարտները»,- նկատեց տնտեսագետը:
Նրա խոսքով` այդ պատճառով այժմյան համակարգը թույլ չի տալիս, որպեսզի լինի թոշակների կտրուկ բարձրացում:
«Աշխատատեղերի քանակը բավականին սահնափակ է, կես միլիոն աշխատողների թվին են դասվում նաև գյուղացիական տնտեսությամբ զբաղվողները, քանի որ զբաղվում են սեփական հող մշակելով: Սակայն փաստացի հարկ չեն վճարում բյուջե»,- նկատեց տնտեսագետը:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին` Սուրեն Պարսյանը նկատեց, որ դրական կողմն այն է, որ բարձր աշխատավարձ ստացողները ստանալու են ավելի բարձր կենսաթոշակ` իրենց կուտակած գումարների չափով:
Ներկայիս համակարգի դեպքում 45 հազար և 1 մլն դրամ աշխատավարձ ստացողները ապագայում մեկ տարվա համար ստանալու են 490 դրամ կենսաթոշակ, իսկ այն բազմապատկվում է աշխատած տարիների քանակով:
«Կենսաթոշակային համակարգի բացասական կողմերից մեկն այն է, որ համակարգը պարտադիր է բոլորի համար, այլ ոչ թե կամավոր: Մեր երկրում ֆինանսական համակարգի նկատմամբ վստահություն չկա, իսկ այս դեպքում պարտադիր բաղադրիը մեծ ռիսկերի հետ է կապված:
Երկրորդ` աշխատավարձի 5 %-ը վճարվում է մասնավոր ֆոնդեր, ինչը հարկ չի համարվում, սակայն բերում է մաքուր աշխատավարձի նվազեցում»,- մանրամասնեց Սուրեն Պարսյանը:
Նա պարզաբանեց նաև, որ ներկայիս կենսաթոշակային համակարգը քաղաքացու ուսումնառության կամ զինծառայության տարիները համարում է որպես աշխատանքային փորձ, ինչը գումարվում էր կենսաթոշակային տարիքին: Իսկ, ահա կուտակային համակարգը հաշվի չի առնում, պետությունը չի գնահատում ոչ ուսման, ոչ էլ ծառայության տարիները, ինչպես նաև կանանց դեպքում ֆիզարձակուրդի եղած ժամանակը նույնպես չի ներառվում աշխատանքային փորձի մեջ:
«Ամենակարևորն այն է, որ մեր գումարները կուտակվելու են դրամով: Օրինակ մենք ցանկություն ենք հայտնել անդամակցել Մաքսային միություն` հեռանկարում ունենալով Եվրազեսը, ինչն ենթադրում է միասնական դրամական արժույթի ստեղծում, երբ հասնենք կենսաթոշակային տարիքի, ապա կպարզվի, որ մեր կուտակած դրամներն շրջանառությունից հանվել են:
Մենք էլ հայտնվելու են մեր ավագ սերունդի կարգավիճակում, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, իսկ նրանք բանկերում ռուբլիով խնայողություններ ունեին»,- եզրափակեց տնտեսագետը` հիշատակելով ևս մեկ հանգամանք, որ դրամական միջոցները պահվելու են հիմնադրամներում, որոնց նկատմամբ վստահության երաշխիքներ չկան:

Комментариев нет:

Отправить комментарий