Բարի Գալուստ....

понедельник, 13 марта 2017 г.

Քարոզչական աշխատանքները սկսվել են....

Սիրելի ընկերներ, հարազատներ, ուսանողներ,
այսօր մեր քարոզչական թիմով շրջեցինք 3-րդ մասի տարածքում, որի ժամանակ մեր թիմի երիտասարդ անդամները ոչ միայն աշխատում էին, այլև սովորում. մեր քարոզչական աշխատանքը նախորդ շաբաթվա ընթացքում թրեյնիգների գործնական կիրառման լավագույն թեստն էր: Մեր թիմը դեռ շատ անելիք ունի....միացեք մեզ.....



пятница, 10 марта 2017 г.

ՀՅԴ-ի ծրագրային դրույթներում դրված է համահայկական և հայաստանյան կարևոր հարցերը

«Գործընկերներիս լսելով ձևավորվեց տպավորություն, որ բոլոր քաղաքական ուժերը քարոզչություն են իրականացնում ընկերավարական (սոցիալիստական) սկզբունքների վրա: Սա շատ ուրախալի է, որովհետև ծրագրերը հիմնված են արդարության վրա: ՀՅԴ հիմնական շեշտն այս անգամ դրել է նաև երիտասարդների վրա, քանի որ նրանք այս անգամ կերտում են ոչ միայն ապագան, այլև ներկան, ինչը շատ կարևոր է: Մենք հավատում ենք «Նոր սկիզբ, արդար Հայաստան» գաղափարին և հայտարարում ենք հաղթանակների ու ձեռքբերումների մասին: Կարծում ենք, եթե ամեն ինչ ՀՀ-ում բաշխվի Հայաստանի բոլոր քաղաքացիների մեջ, մենք հաջողակ կլինենք, մեզ չի բավարարում նաև ներկա տնտեսական աճն ու սրան միտված էլ քայլեր ունենք: Մենք դեմ ենք պարտադիր կենսաթոշակային համակարգին և ունենք մշակված ավելի արդյունավետ կենսաթոշակային համակարգ»,- ընդգծեց  Սուրեն Պարսյանը: Նյութի աղբյուրը`Hayastan24.com

четверг, 2 марта 2017 г.

Արդյունքներ ապահովող քաղաքական ուժի վարկանիշի վրա ոչինչ ազդել չի կարող

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի` առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ,ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Սուրեն Պարսյանը  ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է երրորդ ընտրատարածքում (Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա):
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՀՅԴ երրորդ ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուները (13 հոգի) ՀՅԴ անդամ և անկուսակցականներ են, տարբեր տարիքային խմբերի են պատկանում, տարբեր մասնագիտություններ ունեն և միասին փորձում են լրացնել քարոզչական պրոցեսը:
«Միասնական թիմով ենք հանդես գալիս, միասնական ենք աշխատելու: Մեր շտաբները, որ ձևավորվելու են ամսի հինգից հետո, լինելու են միասնական շտաբներ, այսինքն` մի թեկնածուն կարող է օգտվել մյուսի շտաբից»,- բացատրեց Պարսյանը: