Բարի Գալուստ....

суббота, 25 февраля 2017 г.

Առաջադրվել եմ....

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին առաջադրվել եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության ռեյտինգային ցուցակով թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները։ Առաջադրվելու որոշումը պայմանավորված է եղել իմ մասնագիտական, քաղաքական և քաղաքացիական գործունեությամբ ու տեսլականով, մասնավորապես՝
1․ դասախոսելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ առավել քաջածանոթ եմ երիտասարդների կրթական, սոցիալ-տնտեսական խնդիրներին, որոնց լուծումներն անհրաժեշտ է կյանքի կոչել։
2․աշխատելով ՀՀ Օրենսդիր և Գործադիր մարմիններում` կուտակել եմ համապատասխան փորձ։
3․ 2005 թ-ից անդամակցում եմ ՀՅԴ-ին, մասնակցել եմ նախընտրական և ընտրական գործընթացների, քաղաքական, սոցիալ-տնտեսական ծրագրերի, ՀՀ Սահմանադրության և օրենքների մշակման աշխատանքներին։
4․որպես արհեստավարժ իրավաբան-տնտեսագետ, ծանրակշիռ մասնակցություն եմ ունեցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում՝ և՛ փողոցում, և՛ՀՀ Սահմանադրական դատարանում։
5․ իմ անցյալը եղել է Հայաստանում, ներկան՝ միանշանակ, ապագան...անտարակույս։