Բարի Գալուստ....

понедельник, 18 ноября 2013 г.

Նոր կենսաթոշակային համակարգի հնարավորությունները և սպառնալիքները

2014 թ. հունվարի 1-ից գործարկվում է պարտադիր կենսաթոշակային համակարգը, որը պարտադիր է 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնվածների համար:
Ինչ ռիսկեր է պարունակում կամ ինչ նարավորություններ է ընձեռում այն:
Կենսաթոշակային ներկայիս համակարգի հիմքում ընկած է սերունդների համերաշխության սկզբունքը: Այսինքն` աշխատող սերունդի վճարած հարկերի միջոցով վճարվում է կենսաթոշակները:

Այս դեպքում կենսաթոշակը հաշվարկվում է միայն աշխատած տարիների թվով.
սնկախ նրանից, թե ինչքան է եղել աշխատավարձդ և ինչքան մուծումներ ես արել:
Օրինակ՝ 50 հազար դրամ աշխատավարձ ստացողը և 500 հազար դրամ աշխատավարձ ստացողը մեկ աշխատած տարվա համար ստանում են 490 դրամ կենսաթոշակ:
 Պաշտոնական տվյալներով, երկրում կան մոտ կես միլիոն աշխատող և նույնքան էլ թոշակառու: Ստացվում է, որ մեկ աշխատողը պահում է մեկ թոշակառուի: Սերունդների համերաշխության սկզբունքը արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ է, որ մեկ աշխատողի կողմից վճարվող հարկերով երեք թոշակառուի կենսաթոշակ վճարվի, սակայն Հայաստանում աշխատատեղերի պակասն ու աշխատավարձերի ցածր լինելը խախտում են այս համամասնությունը: Այս պատճառով է նաև, որ ներկայիս համակարգը թույլ չի տալիս, որպեսզի թոշակների կտրուկ բարձրացում լինի:Բարձր աշխատավարձ ունեցող, և հետևաբար ավելի շատ հարկեր վճարողները, արդարացիորեն դժգոհում են ներկայիս կենսաթոշակային համակարգից:
Հայաստանում աշխատատող են համարվում նաև գյուղատնտեսական աշխատանքներում զբաղվածները, սակայն փաստացի հարկ չեն վճարում պետական բյուջե:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին` պարտադիր բաղադրիչը կվերաբերի մոտ 250 հազար աշխատողներին: Դրական կողմն այն է, որ բարձր աշխատավարձ ստացողների համար նախատեսվում է ավելի բարձր կենսաթոշակ` իրենց կուտակած գումարների չափով, ինչպես նաև կուտակված (խնայված) միջոցները կաշխուժացնեն ֆինանսական հատվածի գործունեությունը:
Կենսաթոշակային համակարգի բացասական կողմերից մեկն այն է, որ համակարգը պարտադիր է բոլորի համար, այլ ոչ թե կամավոր: Մեր երկրում ֆինանսական համակարգի նկատմամբ վստահություն չկա, իսկ այս դեպքում պարտադիր բաղադրիչը մեծ ռիսկերի հետ է կապված: Հատկապես՝ երբ կենսաթոշակային միջոցները կուտակվելու են մասնավոր ֆոնդերում: Չնայած, որ նախատեսվում է այդ կազմակերպությունների պարտադիր լիցենզավորում Կենտրոնական բանկի կողմից: Մինչև այժմ այդպիսի լիցենզավորված կազմակերպություն չկա: Ֆոնդերում ներդրված միջոցները ավելանալու կամ պակասելու են՝ ելնելով դրանց օգտագործման ռիսկայնությունից:
Երկրորդ` աշխատավարձի 5 %-ը վճարվում է մասնավոր ֆոնդերին, ինչը հարկ չի համարվում, սակայն բերում է մաքուր աշխատավարձի նվազեցման, հետևաբար՝ տվյալ պահի դրությամբ կենսամակարդակի նվազեցման:
Բացասական կողմ է հանդիսանում նաև այն, որ ներկայիս կենսաթոշակային համակարգը քաղաքացու ուսումնառության (միայն առկա) կամ զինծառայության տարիները (2 տարի) համարվում են որպես աշխատանքային տարիներ, ինչը գումարվում է ընդհանուր աշխատած տարիների թվին և դրանց չափով վճարվում թոշակ: Իսկ, ահա կուտակային համակարգը հաշվի չի առնում, պետությունը չի գնահատում ոչ ուսման, ոչ էլ ծառայության տարիները, ինչպես նաև կանանց դեպքում ֆիզարձակուրդում եղած ժամանակը (2 տարի) նույնպես չի ներառվում աշխատանքային տարիների մեջ: Այս վերաբերմունքը նրանց հանդեպ անարդարացի է և չի նպաստում ժողովրդագրական վիճակի բարելավմանը (մասնավորապես՝ ծնելիությանը):
Ռիսկային է նաև այն, որ մեր գումարները կուտակվելու են դրամով: Օրինակ մենք ցանկություն ենք հայտնել անդամակցել Մաքսային միությանը` հեռանկարում ունենալով Եվրազեսը, ինչը ենթադրում է միասնական դրամական արժույթի ստեղծում, երբ հասնենք կենսաթոշակային տարիքի,ապա հնարավոր է՝ պարզվի,որ մեր կուտակած դրամները շրջանառությունից հանվել են:
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները հնարավորություն ունեն կուտակված գումարների կեսը արտարժույթով ներդրումներ իրականացնել արտասահմանյան ակտիվներում: Այս հանգամանքը անտրամաբանական է, քանի որ ՀՀ կառավարությունը բարձր տոկոսներով վարկեր, փոխառություններ է ձեռք բերում արտերկրից, իսկ մեր կուտակած միջոցները ցածր տոկոսադրույքներով ներդրվելու են դրսում:
Միջազգային փորձը ցույց է տալիս (Արգենտինայում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում), որ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները հաճախ չեն արդարացնում, չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները, ինչի հետևանքով ռիսկի տակ է հայտնվում կենսաթոշակառուի բարեկեցիկ կյանքի տեսլականը:

3 комментария:

  1. Սուրեն ջան, միջազգային փորձի վերաբերյալ տեղեկության աղբյուրը չէիր ասի?

    ОтветитьУдалить
  2. http://www.issa.int/News-Events/News2/Argentina-Reviewing-the-reform-of-the-pension-system

    ОтветитьУдалить
  3. http://hr-portal.ru/article/poluchenie-nakopitelnoy-chasti-trudovoy-pensii-est-problemy

    ОтветитьУдалить