1999թ. կենսաթոշակային բարեփոխումների
արդյունքում Լեհաստանում ներդրվեց 3 սյուների վրա հիմնված կենսաթոշակային համակարգ.
1-ին սյունը պետական սոցիալական ապահովագրությունն էր, որի համար աշխատողները
իրենց աշխատավարձի 12.22%-ն էին վճարում:
2-րդ սյունը անհատական պարտադիր կուտակային համակարգն էր, որի համար
աշխատողները իրենց աշխատավարձի 7.3%-ն էին վճարում:
աշխատողները իրենց աշխատավարձի 7.3%-ն էին վճարում:
3-րդ սյունը անհատական կամավոր
կուտակային համակարգն էր, որի համար յուրաքանչյուր աշխատող իր հայեցողությամբ վճարումներ է անում:
կուտակային համակարգն էր, որի համար յուրաքանչյուր աշխատող իր հայեցողությամբ վճարումներ է անում:
2008-2009 թվականների ֆինանսատնտեսական
ճգնաժամը մեծ դժվարությունների առջև կանգնեցրեց Լեհաստանի կառավարությանը. բյուջեի
դիֆիցիտը աճում էր, հետևաբար աճում էր նաև պետական պարտքը: 2011թ. հրատապ կերպով Լեհաստանի
կառավարությունը կենսաթոշակային համակարգում մի շարք կտրուկ փոփոխություններ իրականացրեց,
մասնավորապես՝ տղամարդկանց դեպքում՝ 65 տարեկան, կանանց դեպքում՝ 60 տարեկան, կենսաթոշակային
տարիքը բարձրացվեց երկու սեռի դեպքում էլ 67-ի: Հաջորդ փոփոխությամբ պարտադիր կուտակային
վճարները նվազեցրեց 5%-ով` փոխարենը ավելացնելով պետական սոցիալական
ապահովագրության համակարգին ուղղվող վճարումները, արդյունքում՝
1-ին սյան վճարումները դարձան 17.22%, իսկ 2-րդ սյանը՝ 2.3% (պարտադիր կուտակային):
Նախատեսվում է պարտադիր կուտակային վճարները մինչև 2017թ. բարձրացնել 3.5%-ի: Այսպիսով՝
Լեհաստանը ևս մասնակիորեն վերանայեց պարտադիր կուտակային համակարգը:
Տեղեկատվության աղբյուրը՝
Комментариев нет:
Отправить комментарий