ուղղված սոցիալական վճարների
միասնականացմանը: Սակայն եկամտահարկը չպետք է միասնականացվի, իսկ կառավարությունը չպետք է ներգրավվի կուտակային համակարգի համար կատարվող սոցիալական ապահովագրության վճարների հետ:
Խնդրահարույց է նաև <<5 % պետության մասնակցության>> վճարների համար իրավական պատասխանատվությունը աշխատողներից պետական բյուջեին փոխանցելը: Մասնավորապես, մտահոգիչ է այն հանգամանքը, որ իշխանություն ստանձնած հաջորդ կառավարությունները կարող են վերանայել օրենքը և աշխատողներին չփոխհատուցել իրենց կողմից կատարված վճարները կամ էլ կատարված վճարները աշխատողների անհատական հաշիվներում որպես ավանդների ձևակերպելիս ապառքներ կուտակել (ինչը ներկայումս տեղի է ունենում հարկային գերավճարների վերադարձի դեպքում): Ավելի նպատակահարմար կլինի, եթե աշխատողները ուղղակիորեն 10 տոկոս ավանդ կատարեին իրենց անհատական հաշվիներում (այսինքն՝ սեփական վճարները՝ գումարած 5% պետության մասնակցության վճարը)՝ վերացնելով պետական բյուջեի միջնորդական դերը այդ հարցում:
Комментариев нет:
Отправить комментарий