1997 թվականին Հանգարիայում ներդրվել է անհատական կուտակային համակարգը, որին պարտադիր մասնակցում էին այն անձիք, ովքեր օգտվում էին սոցիալական ապահովագրությունից,
ովքեր ապահովագրված էին 1998 թվականին հունիսի 30-ից հետո: Կամավոր կարող էին մասնակցել
այն անձիք, ովքեր ապահովագրված էին մինչև 1998 թվականի հունիսի 30-ը, կամ նրանց տարիքը
42-ից բարձր է: Բազային ապահովագրության և
պարտադիր կուտակային վճարները միասին կազմում էր 9.5 %, որից 1.5 % ուղղվում էր
բազային ապահովագրությանը (պետական
բյուջե) , 8%-ը՝ անհատակային կուտակային հաշիվներին (մասնավոր հիմնադրամներ): Պահումները արվում էին ամսեկան 71500 ֆորիտից (322 ԱՄՆ դոլար) բարձր եկամուտ ունեցող անձանցից:
պարտադիր կուտակային վճարները միասին կազմում էր 9.5 %, որից 1.5 % ուղղվում էր
բազային ապահովագրությանը (պետական
բյուջե) , 8%-ը՝ անհատակային կուտակային հաշիվներին (մասնավոր հիմնադրամներ): Պահումները արվում էին ամսեկան 71500 ֆորիտից (322 ԱՄՆ դոլար) բարձր եկամուտ ունեցող անձանցից:
2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով պետությունը թոշակների վճարման հետ կապված մեծ խնդրի առջև կանգնեց (բյուջեի դիֆիցիտը մեծացել էր), ինչպես նաև մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կրտուկ նվազել էին, ինչը պարտադրեց իշխանություններին մշակել և կյանքի կոչել նոր կենսաթոշակային համակարգ: 2010 թվականին կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Հունգարիայում դադարեց պարտադիր կուտակային համակարգը և վերադարձ եղավ դեպի սերունդերի համերաշխության կենսաթոշակային համակարգին: 2009 թվականից սկսած մասնակցությունը կուտակային համակարգին դարձավ կամավոր: Անհատական հաշիվներում կուտակված գումարները փոխանցվեցին սոցիալական ապահովագրության պետական ֆոնդ:
Տեղեկատվության աղբյուրը՝
Միջազգային սոցիալական ապահովության ասոցիացիայի <<Սոցիալական ապահովության ծրագրերը ողջ աշխարհում>> հետազոտական աշխատանք
Комментариев нет:
Отправить комментарий