Բարի Գալուստ....

понедельник, 24 февраля 2014 г.

Ռուսաստանում մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր են սնանկացել

2013 թվականի նոյեմբերին Ռուաստանում 6 մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր զրկվել են լիցենզիայից, արդյունքնում՝ 19 000 քաղաքացիներ կորցրել են շուրջ 470 մլն ռուբլի իրենց կուտակած գումարները: Այդ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերը չէին մտնում 50 խոշորագույն ֆոնդերի թվում, սակայն տարօրինակը այն է, որ այդ ֆոնդերը ընդհանրապես չունեին ներդրումային եկամուտներ, ինչը հակասում է <<կուտակային>> համակարգի հայեցակարգային սկզբունքին, այսինքն՝ կուտակած գումարները ընդհանրապես եկամուտ չէին բերել: Սնանկացած մասնավոր կենսաթոշակային ֆոնդերից համեմատաբար խոշոր էին՝ НПФ «Промрегион» (более 200 млн руб. накоплений), НПФ «Профессиональный независимый»-НПФ «Трансстрой» (123 млн руб. на двоих):

воскресенье, 23 февраля 2014 г.

Էստոնիայի կուտակային կենսաթոշակային համակարգը

Էստոնիայում կենսաթոշակային համակարգը հիմնված է 3 սյունների վրա, դրանք են՝
  1. Պետական թոշակ,
  2. Կուտակային թոշակ (պարտադիր),
  3. Լրացուցիչ կուտակային թոշակ (կամավոր):

суббота, 22 февраля 2014 г.

USAID-ն ևս ժամանակին վերապահումներ է ունեցել...

USAID-ի աջակցությամբ ՍՊՀՀ փորձագետ Օդրենո Մորկունիենեն անրադարձել է §Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների¦ հայեցակարգային փաստաթղթին: Նա գնահատել է բարեփոխումների հայեցակարգային այդ փաստաթուղթը և առանձնացրել է մի շարք մտահոգություններ և առաջարկություններ, դրանք են

среда, 19 февраля 2014 г.

Ինչ պետք է անեն գործատուները տուգանքներից խուսափելու համար

Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին Սահմանադրական դատարանի հայտնի աշխատակարգային որոշումը բազմաթիվ գործատուների, հաշվապահների ու պարզապես քաղաքացիների (հատկապես պարտադիր բաղադրիչին դեմ արտահայտվող քաղաքացիների) մոտ մի շարք հարցեր առաջացրեց:
Մասնավորապես, այդուամենայնիվ պե՞տք է արդյոք աշխատավարձների հաշվարկման փուլում հաշվարկել պարտադիր կուտակային վճարը, հաշվարկելու դեպքում պե՞տք է արդյոք կատարվի պահում, ինչպե՞ս ՊԵԿ ներկայացնել համապատասխան հաշվետվությունը` պարտադիր վճարը հաշվարկվա՞ծ, թե՝ ոչ, եթե պահել` ապա ի՞նչ իրավունքով և այլն:
Արդեն այսօր, ՊԵԿ կայքում տեղադրվել է պարտադիր կուտակային վճարների հետ կապված ՊԵԿ ներկայացման ենթակա հաշվետվությունը:

воскресенье, 16 февраля 2014 г.

Լիտվայի կուտակային կենսաթոշակային համակարգի առավելությունները

2004 թվականից Լիտվայում սկսել է գործել նոր կուտակային համակարգը, որից կարող են օգտվել բոլոր զբաղվածները, արդյունքում՝ կենսաթոշակային համակարգը ներկայումս ունի հետևյալ տեսքը.

среда, 12 февраля 2014 г.

ՀՊՏՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն

ՀՊՏՀ-ի ռեկտորի 2012 թվականի հոկտեմբերի 5-ի N 173-Ա հրամանով  ձևավորվել է §Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն¦ իրականացնող աշխատանքային խումբը, որը շուրջ մեկ տարի կատարել է ուսումնասիրություններ և կատարած աշխատանքը 2014 թվականի հունվարի 20-ին ՀՊՏՀ-ի ռեկտորի կողմից հաստատվել է:

понедельник, 10 февраля 2014 г.

20-րդ հոբելյանական միջազգային գիտաժողով Դոնեցկում

Ուկրաինայի Դոնեցկ և Սվետագորսկ քաղաքներում հունվարի 31-ից փետրվարի 2-ը տեղի է ունեցել 20-րդ հոբելյանական միջազգային գիտական-փորձարարական սեմինարը՝  նվիրված  արտաքին տնտեսական կապերի զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման հիմնախնդիրներին: Գիտաժողովի նյութերի ժողովածուում (“Problems Of Foreign Economic Relations Development And Attraction Of Foreign Investments: Regional Aspect” Donetsk, 2014), որն  ունի համաշխարհային  Index Copernicus վարկանիշ, տպագրվել է ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական

среда, 5 февраля 2014 г.

Международный научно-практический семинар о проблемах экономики

31 января в Донецкой торгово-промышленной палате состоялось торжественное открытие юбилейного ХХ Международного научно-практического семинара «Проблемы развития внешнеэкономических связей и привлечения иностранных инвестиций: региональный аспект». Семинар инициирован и проводится кафедрами «Международная экономика», «Международный бизнес

Ընտրությունը Ձերն է...

Հարգելի Գործատուներ, հաշվապահներ և աշխատողներ, Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. աշխատանքային որոշման, ինչպես նաև ՀՀ Պետ.եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումների համաձայն գործատուն պետք է օրենքով սահմանված կարգով հաշվարկի պարտադիր կուտակային վճարները, սակայն այդ վճարները իրավունք ունի չփոխանցել. չփոխանցելու դեպքում ոչ մի տեսակի պատասխանատվություն չի գործում: Հետևաբար,

вторник, 4 февраля 2014 г.

Սլովակիան ժամանակավորապես դադարեցրել էր պարտադիր կուտակային վճարները

2004թ. Սլովակիայի Հանրապետությունում ընդունվել է Անհատական Կուտակային օրենքը, որը ուժի մեջ է մտել 2005թ.: Անհատական կուտակային համակարգին պարտադիր մասնակցում են 2005 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի շուկա նոր մտնող անձիք: Այն անձիք, ովքեր մինչև 2005 թվականի հունվարի 1-ն էին աշխատանքի շուկա մտնել, մինչև 2006 թվականը հունիսի 30-ը կարող էին

Պարտադիր կուտակային վճարների հաշվարկման և փոխանցման վերաբերյալ պետական մարմինների պարզաբանումները

Ի պատասխան «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խմբի 03.02.2014թ. ՀՀ պետական մարմիններին ուղղված դիմումին ստացվել է հետևյալ պատասխանները.

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե.
«Կուտակային վճարների ներդրման հետ կապված ՊԵԿ-ը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանականերում: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ.

воскресенье, 2 февраля 2014 г.

Մաքսային միության անդամակցության միջոցառումների ծրագիր

ս/թ հունվարի 23-ին ՀՀ կառավարության 61-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը), որը բաղկացած է 262 միջոցառումներից և ժամանակացույցից: Միջոցառումները վերաբերվում են Մաքսային միության օրենսդրության, կարգերի, պայմանագրերի, փաստաթղթերի, նույնականացման միջոցների, տեղետատվական համակարգերի կիրառության, մաքսային ընթացակարգերի և այլնի