- Պետական կենսաթոշակային համակարգ (սերունդների համերաշխության),
- Պարտադիր կուտակային համակարգ,
- Կամավոր կենսաթոշակային ապահովագրություն:
Պարտադիր
կուտակային համակարգը տարածվում է 1971 թվականի հունիս 1-ից հետո ծնվածների վրա: Այն
անձիք, ովքեր ծնվել են 1951 թվականի հունիսի 2-ից 1971 թվականի հունիսի 1-ը, կարող
են կամավոր միանալ կուտակային համակարգին:
Պարտադիր
կուտակային համակարգից օգտվելու համար պետք չէ լրացուցիչ վճարներ անել:
Յուրաքանչյուր
աշխատողի հաշվով ամսեկան սոցիալական ապահովագրության համար վճարվում է աշխատավարձի
34.09%, որից 10.5%-ը աշխատողն է վճարում, իսկ մնացած 24.09%-ը՝ գործատուն: Սոցիալական
ապահովագրության վճարներից՝ 34.09%-ից, 20%-ը բաշխվում է պետական կենսաթոշակային և
պարտադիր կուտակային համակարգերի միջև:
Տարիներ
|
Պետական կենսաթոշակային համակարգ (1-ին մակարդակ)
|
Պարտադիր կուտակային համակարգ (2-րդ մակարդակ)
|
2001-2006
|
18 %
|
2 %
|
2007
|
16 %
|
4 %
|
2008
|
12 %
|
8 %
|
2009-2012
|
16 %
|
2 %
|
2013-2014
|
18 %
|
4 %
|
2015
|
15 %
|
5 %
|
2016
|
14 %
|
6 %
|
Ինչպես
արդեն նշել ենք պարտադիր կուտակային համակարգից օգտվելու համար լրացուցիչ վճար չի արվում,
այդ գումարը ընդգրված է ընդհանուր պահումների մեջ: Պարտադիր կուտակային վճարի մասնաբաժինը
կապված երկրի ֆինանսատնտեսական վիճակի հետ անընդհատ փոփոխվել է, մասնավորապես՝
2008 թվականին պարտադիր կուտակային վճարը 8%-ից կտրուկ իջեցվել է 2%-ի: Վերջին տարիներին
մասնակիորեն բարձրացվել է, սակայն դեռևս չի հասել նախաճգնաժամային 8%-ին: Ճգնաժամային
տարիներին՝ 2009-2012, պետական բյուջեի դիֆիցիտի
նվազեցնելուն էր ուղղված պետական կենսաթոշակային համակարգի մասնաբաժնի ավելացումը ի
հաշիվ պարտադիր կուտակայինի:
2014
թվականի համար Լատվիայում սահմանվել է նվազագույն և առավելագույն պահումների շեմեր.
·
Առավելագույն
շեմը – 46400 եվրո տարեկան,
·
Նվազագույն
շեմը – 3840 եվրո տարեկան (12ամիս*320եվրո):
Ներկայումս
կենսաթոշակային տարիքը 62 տարեկան է, սակայն 2014 թվականից ամեն տարի կենսաթոշակային
տարիքը 3 ամսով բարձրացվելու է մինչև 65 տարեկան:
Տեղեկատվության
աղբյուրը՝ Լատվիայի Սոցիալական ապահովագրության պետական ֆոնդ
Комментариев нет:
Отправить комментарий