Էստոնիայում
կենսաթոշակային համակարգը հիմնված է 3 սյունների վրա, դրանք են՝
- Պետական թոշակ,
- Կուտակային թոշակ (պարտադիր),
- Լրացուցիչ կուտակային թոշակ (կամավոր):
Մինչև
պարտադիր կուտակային համակարգի ներդրումը 1998 թվականից Էստոնիայում գործել է կամավոր
կուտակային համակարգը, ինչը թույլ է տվել համակարգի արդյունավետությունը և թերությունները
ստուգել պրակտիկայից ելնելով:
2002
թվականի մայիս 1-ից Էստոնիայում սկսել է գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային
համակարգը, որը տարածվում է 1982 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածների համար, այսինքն՝
18 տարեկան լրացած այն անձանց վրա, ովքեր նոր էին աշխատաշուկա մտնում:
01.05.2002-31.10.2010
ժամանակահատվածում պարտադիր կուտակային համակարգին
կամավոր կարող էին միանալ այն անձինք, ովքեր ծնվել են 1942-1982 թվականների ընթացքում:
Գործատուն
յուրաքանչյուր աշխատողի հաշվով ամսեկան աշխատավարձի 20%-ի չափով սոցիալական հարկ է
վճարում:
Պարտադիր
կուտակային համակարգը, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված, փոփոխության
է ենթարկվել, մասնավորապես
- 01.05.2002-31.05.2009 թվականների ընթացքում՝ աշխատողը իր բրուտո-աշխատավարձի 2%-ն է կուտակել, գործատուի վճարած սոցիալական հարկի հաշվին պետությունը իր հերթին ավելացրել է 4%,
- 01.06.2009-31.10.2010 թվականների ընթացքում պետությունը կուտակման համար բյուջեից հատկացում չի արել, պարտադիր կուտակային վճարումները ամբողջությամբ ուղղվեցին սերունդների համերաշխության կենսաթոշակային համակարգին (պետական թոշակին),
- 01.01.2011-31.12.2012 թվականների ընթացքում՝ աշխատողը իր բրուտո-աշխատավարձի 1%-ն է կուտակել, գործատուի վճարած սոցիալական հարկի հաշվին պետությունը իր հերթին ավելացրել է 2%,
- 2013թվականի հունվարի 1-ից սկսած վերադարձ է եղել պարտադիր կուտակայինի վճարների սկզբնական տարբերակին, այսինքն՝ աշխատողը իր բրուտո-աշխատավարձի 2%-ն է կուտակել, գործատուի վճարած սոցիալական հարկի հաշվին պետությունը իր հերթին ավելացրել է 4%:
2013 թվականից սկսած պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով
1 % կուտակում է անում խնամող ծնողի համար:
Տեղեկատվության աղբյուրը՝ PENSIONIKESKUS tule PENSIONILE
Комментариев нет:
Отправить комментарий