Բարի Գալուստ....

воскресенье, 16 февраля 2014 г.

Լիտվայի կուտակային կենսաթոշակային համակարգի առավելությունները

2004 թվականից Լիտվայում սկսել է գործել նոր կուտակային համակարգը, որից կարող են օգտվել բոլոր զբաղվածները, արդյունքում՝ կենսաթոշակային համակարգը ներկայումս ունի հետևյալ տեսքը.







  • Պետական սոցիալական ապահովագրության համակարգ՝ «Սոդրա» (սերունդների համերաշխության համակարգ) – բազային թոշակ,
  • Պետական սոցիալական ապահովագրության հաշվին կուտակումներ կենսաթոշակային ֆոնդերում – կուտակային թոշակ,
  • Կենսաթոշակի լրացուցիչ խնայողություն պետական  սոցիալական ապահովագրության կամ կուտակային ֆոնդերի ուղղությամբ – լրացուցիչ թոշակ:
Բազային թոշակը կազմում է 360 լիտաս (104.4 եվրո):
Կուտակային համակարգին մասնակցությունը կամավոր է, կենսաթոշակային ֆոնդ չընտրելու դեպքում՝ այդ գումարը մնում է պետական կենսաթոշակային համակարգում:
Յուրաքանչյուր աշխատողի հաշվով ամսեկան սոցիալական ապահովագրության համար վճարվում է աշխատավարձի 33.98%, որից 3%-ը աշխատողն է վճարում, իսկ մնացած 30.98%-ը՝ գործատուն:
Նվազագույն ամսեկան աշխատավարձը կազմում է 1000 լիտաս (289 եվրո), որից պահում չի արվում:
2004-2008 թվականներում Լիտվայում բարենպաստ միջավայր էր կուտակային համակարգի զարգացման համար, սակայն 2008 թվականից, երբ սկսեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, արժեթղթեր գների անկում գրանցվեց, ինչի արդյունքում նվազեցին կենսաթոշակային ֆոնդերում կուտակումները:
Սոցիալական ապահովագրության վճարների որոշը մասը գնում է կուտակային համակարգին: 2004 թ.-ից մինչև 2007 թ. սոցիալական ապահովագրության վճարներից կուտակային մասնաբաժինը 2.5%-ից  աստիճանաբար բարձրացավ 5.5%-ի: 2009 թ. կուտակումները նվազեցին 3%, այնուհետև՝ 2%: 2012 թվականին կրկին նվազեցին մինչև 1.5%: 2013թ. բարձրացվեց 2%-ի:
2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային ֆոնդերում կուտակումները կազված են`
·         2% սոցիալական ապահովագրության վճարների մասնաբաժնից,
·         1% կուտակողի աշխատավարձից,
·         1% պետական բյուջեից (նախանցած տարվա միջին աշխատավարձի չափով):

Լիտվայի կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցվածքը և դինամիկան


Մինչև 2004
2004
2005
2006
2007-2008
2009.01-2009.06
2009.07-2009.12
2010-2011
2012
2013
2014-2015
2016-2019
2020 հետո
Սոց.ապաhով. վճարները (%)
34
31.5
30.5
29.5
28.5
37
38
38
38.5
37.5
38
38
36.5
Սոց.ապահով. վճարներից կենս. ֆոնդին  (%)
-
2.5
3.5
4.5
5.5
3
2
2
1.5
2.5
2
2
3.5
Աշխատավարձից կենս. ֆոնդին(%)
-
-
-
-
-
-
-
-
-
-
1
2
2
Պետ.բյուջեից (%)
-
-
-
-
-
-
-
-
-
-
1
2
2



Այսպիսով՝ Լիտվայի կուտակային կենսաթոշային համակարգի առավելությունը կայանում է նրանում, որ այն աշխատողին ընտրության հնարավորություն է տալիս մտել կուտակային համակարգ թե ոչ: Կուտակային ֆոնդերին գումարներ են հատկացվում արդեն իսկ վճարած սոցիալական ապահովագրության վճարներից, իսկ աշխատողը ընդամենը լրացուցիչ վճարում է 1%: Կուտակային համակարգ մտնելու դեպքում պետությունը իր հերթին վճարումներ է կատարում` խրախուսելով համակարգի կայացումը:

Տեղեկատվության աղբյուրը՝ Լիտվայի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Комментариев нет:

Отправить комментарий