Բարի Գալուստ....

вторник, 3 декабря 2013 г.

Նոր կենսաթոշակային համակարգը չի գործի....

Ներկայումս նոր կենսաթոշակային համակարգի ուղղությամբ անարդյունավետ է բովանդակային քննարկումներ իրականացնել, քանի որ քիչ ժամանակ է մնացել: Մեծ ցանկության դեպքում էլ այս համակարգը չի կարող գործել, քանի որ մի շարք կազմակերպական խնդիրներ են առկա, դրանք են.
1. մինչև այժմ տեղեկատվություն չկա լիցենզավորված ֆոնդերի կառավարիչների մասին (նախատեսված էր դրանք հիմնել մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը),
2. բացակայում է տեղեկատվություն ֆոնդերի
տեսակների և դրանց հնարավոր շահութաբերության մասին,

3. epension.am կայքէջից հնարավոր չէ օգտվել, դեռ ամբողջությամբ չի գործում,

4. epension.am-ում ֆոնդերի կառավարիչների
և ֆոնդերի ընտրությունը նախատեսվում է իրականացնել նույնականացման քարտերի միջոցով: Փորձը ցույց է տվել, որ 2012թ. վերջի և 2013թ. սկզբի ամիսների ընթացքում հնարավոր չեղավ ժամանակին ապահովել 10 000 տնտեսվարող սուբյեկտների համար նույնականացման քարտերը: Տրամաբանակ հարց է ծագում՝ ինչ հիմքե՞ր կան, որ 250 000 աշխատողներ կարող են ժամանակին ձեռք բերել այդ քարտերը: Ի դեպ՝ նույնականացման քարտ հանելը արժի 3 000 դրամ, 3 000 դրամ էլ արժի քարտ կարդացող սարքերը (card reader), արդյունքում՝ 6000 դրամ: Կարելի է կանխատեսել բազմամարդ հերթեր անձնագրային բաժանմունքներում….

Այս ամենը հաշվի առնելով՝ մի կողմ դնելով քաղաքական նկրտումները անհրաժեշտ է և տրամաբանակ 1 տարով հետաձգել նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը:

Комментариев нет:

Отправить комментарий