Բարի Գալուստ....

вторник, 3 декабря 2013 г.

Որքա՞ն կլինի գազի գինը շարքային սպառողի համար

Հայաստանում սովորական բնակիչների համար գազի գինն իջնելու է ընդամենը 20-30 դրամով, այսինքն` այժմյան 156 դրամ/խորանարդի փոխարեն ՀՀ բնակիչը գազի դիմաց կվճարի մոտ 120-130 դրամ: Սա նշանակում է, որ Հայաստանում գազի գինը կվերադառնա մինչև հուլիսի 7-ը եղած գնին:
Այս մասին NewsBook-ի հետ զրույցում, պարզաբանելով երեկվա հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը 30 տոկոսով նվազեցրել է Հայաստանին մատակարարվող

գազի գինը, ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Ըստ նրա, 30 տոկոսով նվազելու է, ոչ թե 156 դրամը, այլ մեծածախ գազի գինը, որը Ռուսաստանը ներմուծում է Հայաստան.

«Մեծածախ գնով վաճառում է Հայաստանին վաճառվող գազի գինը դառնալու է 270-ի փոխարեն` 189 դոլար. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն իր հերթին ծախսեր է անում այդ գազը բաժանորդներին հասցնելու համար, ինչով էլ պայմանավորված՝ բարձրանում է բնակիչներին կողմից վճարվող գազի սակագինը»: Տնտեսագետը կարծում է, որ գնի նվազեցումը Հայաստանի տնտեսության համար, ընդհանուր առմամբ, դրական երևույթ է. «Մեր տնտեսությունում ընդհանուր ծախսատարությունը, էներգատարությունը ավելի քիչ կլինի, սակայն մեծ ազդեցություն չի թողնի»: Տնտեսագետը նաև ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ գազի մեծածախ գնի նվազեցման փոխարեն հայկական կողմը զիջել է «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս մասնաբաժինը, որով ռուսական «Գազպրոմը» դարձավ «Հայռուսգազարդի» 100 տոկոս սեփականատերը. «Ուստի, թե ինչքանով է շահավետ այս գործարքը, դեռևս դժվար է գնահատական տալ, որոշակի գործընթացներից հետո կարելի է միայն հստակ գնահատել»: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ տեղի ունեցած բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսին ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանվել է 189 դոլար` նախկին 270-ի փոխարեն:

Աղբյուրը՝ Փառանձեմ Վարդանյան, http://newsbook.am

Комментариев нет:

Отправить комментарий