Բարի Գալուստ....

понедельник, 24 февраля 2014 г.

Ռուսաստանում մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր են սնանկացել

2013 թվականի նոյեմբերին Ռուաստանում 6 մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր զրկվել են լիցենզիայից, արդյունքնում՝ 19 000 քաղաքացիներ կորցրել են շուրջ 470 մլն ռուբլի իրենց կուտակած գումարները: Այդ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերը չէին մտնում 50 խոշորագույն ֆոնդերի թվում, սակայն տարօրինակը այն է, որ այդ ֆոնդերը ընդհանրապես չունեին ներդրումային եկամուտներ, ինչը հակասում է <<կուտակային>> համակարգի հայեցակարգային սկզբունքին, այսինքն՝ կուտակած գումարները ընդհանրապես եկամուտ չէին բերել: Սնանկացած մասնավոր կենսաթոշակային ֆոնդերից համեմատաբար խոշոր էին՝ НПФ «Промрегион» (более 200 млн руб. накоплений), НПФ «Профессиональный независимый»-НПФ «Трансстрой» (123 млн руб. на двоих):
Ավելի վաղ՝ 2003 թվականի օգոստոսին, սնանկ է ճանաչվել "Стимул-фонд" մասնավոր կենսաթոշակային ֆոնդը, որը այդ տարիներին համարվում էր 50 խոշոր ֆոնդերից մեկը, ուներ 24 000 կենսաթոշակային պայմանագրեր և 32 000 մասնակիցներ: Ֆոնդի ակտիվների կառավարմամբ էր զբաղվում Кузбасспромбанк-ը, որը 1998 թվականին Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետևանքով սնանկացել էր և վճարեց կուտակած գումարների մի մասը:

2000-ական թվականներին Տվերի շրջանում հիմնադրվել է Содружествоմասնավոր կենսաթոշակային ֆոնդը: 2010 թվականին քրեական գործ հարուցվեց այս ֆոնդի դեմ, քանի որ 450 հոգի, անցնելով թոշակի, չստացանա իրենց կուտակած թոշակները: Գործի քննության ընթացքում պարզվեց, որ“Содружествоմասնավոր կենսաթոշակային ֆոնդը 105 մլն. ռուբլի գումար է փոշիացրել, ինչի արդյունքում՝ հարյուրավոր խաբված մարդիկ չեն կարողանում վերադարձնել իրենց կուտակած գումարները:

Հաջորդ դեպքը՝ 2009 թվականի դեկտեմբեր ամսին կենսաթոշակային միջոցների ևս մեկ կառավարիչ սնանկացավ: Խոշոր և հայտնի «РБизнеси» ակտիվների կառավարիչ ընկերությունն (նախկին` УК Росбанка) ինքնակամ սկսել էր սնանկացման գործընթացը, քանի որ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերն ընկերությունից պահանջում էին 2008 թվականի ընթացքում առաջացած վնասների փոխհատուցում:

Ընկերության դեմ հայց էին ներկայացրել խոշոր մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր, դրանք էին՝ «Благосостояние», «Транснефть» և «Норильский никель»: Հայցագնի ընդհանուր արժեքը կազմում էր 1.34 մլրդ ռուբլի: Սնանկացումն ընկերության համար միակ հնարավոր տարբերակն էր դուրս գալ այդ իրավիճակից, որը կապահովեր նվազագույն շահութաբերություն և կենսաթոշակային միջոցների վերադարձ:

Комментариев нет:

Отправить комментарий