Ընտրությունը Ձերն է...
Հարգելի Գործատուներ, հաշվապահներ և աշխատողներ, Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. աշխատանքային որոշման, ինչպես նաև ՀՀ Պետ.եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումների համաձայն գործատուն պետք է օրենքով սահմանված կարգով հաշվարկի պարտադիր կուտակային վճարները, սակայն այդ վճարները իրավունք ունի չփոխանցել. չփոխանցելու դեպքում ոչ մի տեսակի պատասխանատվություն չի գործում: Հետևաբար,
գործատուն և աշխատողները պետք է համագործակցեն կորուստները և վնասները բացառելու համար: Այս իրավիճակի համար առաջարկում եմ 2
տարբերակ.
- Գործատուն աշխատողի աշխատավարձից պահում կատարելուց հետո այդ գումար պահում է կազմակերպության հաշվում մինչև ՍԴ գործի քննության ավարտը,
- Գործատուն աշխատողի դիմումի համաձայն պահված գումարը կանխավճարի ձևով վերադարձնում է աշխատողին մինչև գործի քննության ավարտը:
Ընտրությունը Ձերն է...
Комментариев нет:
Отправить комментарий