Բարի Գալուստ....

воскресенье, 27 апреля 2014 г.

«Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում» ուսումնական ձեռնարկը արդեն լույս է տեսել

ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի 16 հոգուց բաղկացած հեղինակային խումբը՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ընդհանուր  ղեկավարությամբ և խմբագրությամբ, այսօր ՀՊՏՀ կոլեկտիվին ներկայացրեց  «Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում» ուսումնական ձեռնարկը: Նոր հրատարակության  շնորհանդեսին ներկա էին ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Պարույր Քալանթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ, հյուրեր:
 ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից հրատարակության երաշխավորված ձեռնարկում  ներկայացված են ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման, կառավարման, ձեռնարկատիրության պետական կարգավորման, ներդրումների և ներդրումային գործունեության, մրցակցային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև  ձեռնարկատիրական ռիսկերի, ձեռնարկատիրական գործունեության անվտանգության և արդյունավետության խնդիրները,  առանձնահատուկ տեղ են զբաղեցնում արդյունաբերական քաղաքականության հիմնահարցերը:  Հեղինակային խումբը համոզված է, որ հաջողվել է լավագույնս համատեղել ժամանակակից տեսական և մեթոդաբանական մոտեցումները գիտագործնական վերլուծությունների հետ:

четверг, 24 апреля 2014 г.

Պարտադիր բաղադրիչը հնարավոր է դեֆակտո կասեցվի

2014 թվականի ապրիլի 23-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի ընթացքում վարչապետը հայտարարել է.

«Հարգելի՛ գործընկերներ
Վերջին օրերի ընթացքում մանրամասն ծանոթացել եմ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել եմ «Դեմ եմ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել եմ հանրապետության Նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության իմ գործընկերների հետ և այժմ պատրաստ եմ հնչեցնելու այն հիմնական 7 դրույթները, որոնք իմ կարծիքով պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար: Առաջարկվող 7 դրույթները շարադրված են առանց որևէ ենթատեքստի, և ես հուսով եմ, որ դրանք շատ արագ կդառնան հասարակական-քաղաքական ուժերի ջանքերի համատեղման և միասնական աշխատանքի ուղեցույց:

суббота, 19 апреля 2014 г.

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ

Հոդված 1. ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ  ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետև` օրենք) 86-րդ հոդվածում՝
  1. 2-րդ մասում ՙ2014 թվականի հունվարի 1-ից՚ բառերից հետո լրացնել ՙբացառությամբ սույն հոդվածի 2.1 և 2.2 մասերով նախատեսված դեպքում՚ բառերը,
  2. լրացնել 2.1 և 2.2 մասերը՝
ՙ2.1. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված անձինք մասնակցում են պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դիմում ներկայացնելու միջոցով՝ հետևյալ առանձնահատկությամբ՝
1) պարտադիր կուտակային համակարգին մասնակցելու ցանկություն ունեցող վարձու աշխատողը և պայմանագրային եկամուտ ստացող անձը գրավոր դիմում է ներկայացնում նաև  գործատուին՝ նշելով 38-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ,  6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում սահմանված տվյալները,
2) վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացող անձանց համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու գործատուների սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը առաջանում է ա) կետում նշված դիմումի՝ գործատուին ներկայացնելու ամսին հաջորդող ամսվանից:
2.2. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 39-րդ հոդվածի պահանջները տարածվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց նկատմամբ, եթե նրանք կամավորության սկզբունքով՝ սույն հոդվածի 2.1 մասով սահմանված կարգով, մասնակցում են պարտադիր կուտակային համակարգին:՚

пятница, 4 апреля 2014 г.

ՍԴ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԸ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 եւ 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.