Բարի Գալուստ....

среда, 10 декабря 2014 г.

РАЗВИТИЕ КЛАСТЕРНЫХ СТРУКТУР КАК САМООРГАНИЗУЮЩИЙСЯ ПРОЦЕСС В РЕГИОНАЛЬНОЙ ЭКОНОМИКЕ (НА ПРИМЕРЕ РОСТОВСКОЙ ОБЛАСТИ)




на автореферат диссертации Горочной Василисы Валерьевны на тему «Развитие кластерных структур как самоорганизующийся процесс в региональной экономике (на примере Ростовской области)», представленной на соискание ученой степени кандидата экономических наук по специальности 08.00.05 – экономика и управление народным хозяйством: региональная экономика


Дата и место проведения защиты:25 декабря 2014 г. в 17:00, г. Ростов-на-Дону, ул. Пушкинская 160, а. 34

пятница, 10 октября 2014 г.

Վարչապետի հանձնարարականը չի լուծում բուն խնդիրը

Վարչապետի նոր հանձնարականով կարգավորվում է միայն շրջանառության հարկ վճարողների շրջանում գույքագրման պահանջը երկարաձգման հարց, սակայն անդրադարձ չկա կարևոր պահանջին: Այս մասին Newsline-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հանձնարարականին, որով Ֆինանսների նախարարին պարտավորեցվել է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և Կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի՝ գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015-ի փետրվարի 1-ը: 

среда, 17 сентября 2014 г.

Ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ ՀՊՏՀ-ում մեկնարկեցին եռօրյա վարպետաց դասեր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ տրվեց եռօրյա վարպետաց դասերի մեկնարկը: Նախաձեռնությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ամբերդ» հետազոտական կենտրոնինն է՝  ՌԴ Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի օժանդակությամբ:
Հյուրերը՝ Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ներկայացուցիչ Մարիա Բորոդաչովան և քաղաքական հետազոտությունների  եվրասիական ցանցի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Վիտալի Մերկուշևը այցելեցին «Ամբերդ» հետազոտական կենտրոն, ծանոթացան աշխատակազմին և գործունեությանը: 
Ավելի մանրամասն այստեղ

вторник, 8 июля 2014 г.

Լույս է տեսել ՀՊՏՀ «Ամբերդ» մատենաշարների մենագրությունները

ՀՊՏՀ «Ամբերդ»  հետազոտական կենտրոնում  2013թ. հունիսի 1-ից մինչև տարեվերջ  երեք հետազոտական ծրագրի տասնհինգ  ուղղություններով կատարված հետազոտությունների ամփոփ հաշվետվությունների հիման վրա հրատարակվել է մենագրությունների շարք, որն անվանվել է ««Ամբերդ» մատենաշար»: 17 պրակներից բաղկացած հրատարակությունը ներառում է հետազոտական թեմաների ամենաառանցքային հիմնադրույթները, եզրակացությունները և առաջարկությունները: Յուրաքանչյուր մենագրության վերջում ներկայացված է ռուսերեն և անգլերեն ամփոփում:
ՀՊՏՀ «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղություններից մեկն էլ «Մրցակցություն և կարգավորում»-ն է, որի հիմնական նպատակն է` վերլուծական և հետազոտական, գիտական համապատասխան աշխատանք ծավալելով` ներկայացնել համապատասխան եզրակացություններ, առաջարկություններ, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, ծրագրային և վերլուծական այլ նյութ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում կայանան մրցակցային ազատ և արդար, ժամանակի պահանջներին համահունչ հարաբերություններ, ձևավորվեն պայմաններ հատկապես մենաշնորհային և օլիգոպոլիստական շուկաներում ներդրումային արդյունավետ քաղաքականության և շահավետ ձեռնարկատիրական գործունեության համար` սպառողների և պետության շահերի  հաշվառմամբ:
Հետազոտական խմբի ղեկավար` տ.գ.դ, պրոֆեսոր ՄԻՔԱՅԵԼ ՍԵՐԳԵՅԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ 
Հետազոտական խմբի անդամներ` 
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ՍԵՐԳԵՅ 
ԲԱՀԱՐՅԱՆ ՖՐԻԴԱ 
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ 
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐԹՈՒՐ 
ՊԱՐՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ 
ՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ 
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՍՄԻԿ

четверг, 19 июня 2014 г.

Նոր, այլընտրանքային կենսաթոշակային համակարգի սկզբունքները

Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգ մշակելու համար անհրաժեշտություն է հիմնարար սկզբունքների որոշումը, որոնց վրա պետք է կառուցել այդ համակարգը: Այդ սկզբունքների հիմքում առաջարկում ենք դնել ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման դրույթները, ինչպես նաև նկատի առնել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ ՏՀԶԿ, և G20-ի ընդհանրական մոտեցումները:
Ըստ այդմ, կենսաթոշակային բարեփոխումներով ձևավորվող համակարգը պետք է ապահովի հետևյալ սկզբունքների անշեղ գործադրումը՝

пятница, 16 мая 2014 г.

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը ծախսատար և ոչ արդյունավետ է

Նոր սերնդի ՀԴՄ
Ըստ ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 968-Ն որոշմամբ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը մոտ 60 000 փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտներ պարտավոր են ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ 160-170 000 ՀՀ դրամ արժողությամբ: Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման հիմնական նպատակը ինքնաշխատ կերպով ՊԵԿ տեղեկատվական բազային պարբերաբար համապատասխան տեղեկատվություն տրամադրման ապահովումն է, այսինքն՝ հարկային վարչարարության հարցը է հիմնականում լուծում:
Պետք է վերանայել N 968-ն որոշումը և Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դ կետը, քանի որ

понедельник, 12 мая 2014 г.

Հայտարարություն

2014 թվականի հունիսի 12-ին, ժամը 15։30-ին ՀՊՏՀ նիստերի դահլիճում կկայանա
ՍՈՒՐԵՆ ՀԱԿՈԲԻ ՊԱՐՍՅԱՆԻ`  "ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ (ՀՀ ՆՅՈՒԹԵՐՈՎ)" ԹԵՄԱՅՈՎ, 08.00.02 - "Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում" մասնագիտությամբ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսության հրապարակային պաշտպանությունը:
Գիտական ղեկավար՝
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մ.Ս.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Պաշտոնական ընդդիմախոսներ՝
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ս.Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու Զ.Ա.ՄԿՐՏՉՅԱՆ
014 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

воскресенье, 27 апреля 2014 г.

«Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում» ուսումնական ձեռնարկը արդեն լույս է տեսել

ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի 16 հոգուց բաղկացած հեղինակային խումբը՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ընդհանուր  ղեկավարությամբ և խմբագրությամբ, այսօր ՀՊՏՀ կոլեկտիվին ներկայացրեց  «Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում» ուսումնական ձեռնարկը: Նոր հրատարակության  շնորհանդեսին ներկա էին ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Պարույր Քալանթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ, հյուրեր:
 ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից հրատարակության երաշխավորված ձեռնարկում  ներկայացված են ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման, կառավարման, ձեռնարկատիրության պետական կարգավորման, ներդրումների և ներդրումային գործունեության, մրցակցային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև  ձեռնարկատիրական ռիսկերի, ձեռնարկատիրական գործունեության անվտանգության և արդյունավետության խնդիրները,  առանձնահատուկ տեղ են զբաղեցնում արդյունաբերական քաղաքականության հիմնահարցերը:  Հեղինակային խումբը համոզված է, որ հաջողվել է լավագույնս համատեղել ժամանակակից տեսական և մեթոդաբանական մոտեցումները գիտագործնական վերլուծությունների հետ:

четверг, 24 апреля 2014 г.

Պարտադիր բաղադրիչը հնարավոր է դեֆակտո կասեցվի

2014 թվականի ապրիլի 23-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի ընթացքում վարչապետը հայտարարել է.

«Հարգելի՛ գործընկերներ
Վերջին օրերի ընթացքում մանրամասն ծանոթացել եմ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել եմ «Դեմ եմ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել եմ հանրապետության Նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության իմ գործընկերների հետ և այժմ պատրաստ եմ հնչեցնելու այն հիմնական 7 դրույթները, որոնք իմ կարծիքով պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար: Առաջարկվող 7 դրույթները շարադրված են առանց որևէ ենթատեքստի, և ես հուսով եմ, որ դրանք շատ արագ կդառնան հասարակական-քաղաքական ուժերի ջանքերի համատեղման և միասնական աշխատանքի ուղեցույց:

суббота, 19 апреля 2014 г.

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ

Հոդված 1. ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ  ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետև` օրենք) 86-րդ հոդվածում՝
  1. 2-րդ մասում ՙ2014 թվականի հունվարի 1-ից՚ բառերից հետո լրացնել ՙբացառությամբ սույն հոդվածի 2.1 և 2.2 մասերով նախատեսված դեպքում՚ բառերը,
  2. լրացնել 2.1 և 2.2 մասերը՝
ՙ2.1. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված անձինք մասնակցում են պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դիմում ներկայացնելու միջոցով՝ հետևյալ առանձնահատկությամբ՝
1) պարտադիր կուտակային համակարգին մասնակցելու ցանկություն ունեցող վարձու աշխատողը և պայմանագրային եկամուտ ստացող անձը գրավոր դիմում է ներկայացնում նաև  գործատուին՝ նշելով 38-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ,  6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում սահմանված տվյալները,
2) վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացող անձանց համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու գործատուների սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը առաջանում է ա) կետում նշված դիմումի՝ գործատուին ներկայացնելու ամսին հաջորդող ամսվանից:
2.2. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 39-րդ հոդվածի պահանջները տարածվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց նկատմամբ, եթե նրանք կամավորության սկզբունքով՝ սույն հոդվածի 2.1 մասով սահմանված կարգով, մասնակցում են պարտադիր կուտակային համակարգին:՚

пятница, 4 апреля 2014 г.

ՍԴ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԸ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 եւ 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

пятница, 21 марта 2014 г.

Ոչ մետաղական հանքանյութերը՝ որպես էներգոխնայողության միջոց

Լույս է տեսել ՀՊՏՀ-ի «Տնտեսագետ» ամսագրի 2014թ. առաջին՝ հունվար-փետրվարյան համարը, որտեղ հրատարակվել է «Ոչ մետաղական հանքանյութերը՝ որպես էներգոխնայողության միջոց» թեմայով հոդվածը: Հոդվածում ներկայացվել է մի շարք ոչ մետաղական հանքանյութերի վերամշակումից ստացվող արտադրատեսակներ, որոնց կիրառման դեպքում կապահովի ձայնա-ջերմամեկուսացում և կոմունալ վարձերի կրճատման հաշվին խնայողություն:

Հոդվածը ամբողջությամբ կարող էք կարդալ այստեղ, էջ 18:


среда, 19 марта 2014 г.

ՍԴ-ի հնարավոր որոշումը

Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ սահմանդրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը.

понедельник, 24 февраля 2014 г.

Ռուսաստանում մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր են սնանկացել

2013 թվականի նոյեմբերին Ռուաստանում 6 մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր զրկվել են լիցենզիայից, արդյունքնում՝ 19 000 քաղաքացիներ կորցրել են շուրջ 470 մլն ռուբլի իրենց կուտակած գումարները: Այդ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերը չէին մտնում 50 խոշորագույն ֆոնդերի թվում, սակայն տարօրինակը այն է, որ այդ ֆոնդերը ընդհանրապես չունեին ներդրումային եկամուտներ, ինչը հակասում է <<կուտակային>> համակարգի հայեցակարգային սկզբունքին, այսինքն՝ կուտակած գումարները ընդհանրապես եկամուտ չէին բերել: Սնանկացած մասնավոր կենսաթոշակային ֆոնդերից համեմատաբար խոշոր էին՝ НПФ «Промрегион» (более 200 млн руб. накоплений), НПФ «Профессиональный независимый»-НПФ «Трансстрой» (123 млн руб. на двоих):

воскресенье, 23 февраля 2014 г.

Էստոնիայի կուտակային կենսաթոշակային համակարգը

Էստոնիայում կենսաթոշակային համակարգը հիմնված է 3 սյունների վրա, դրանք են՝
  1. Պետական թոշակ,
  2. Կուտակային թոշակ (պարտադիր),
  3. Լրացուցիչ կուտակային թոշակ (կամավոր):

суббота, 22 февраля 2014 г.

USAID-ն ևս ժամանակին վերապահումներ է ունեցել...

USAID-ի աջակցությամբ ՍՊՀՀ փորձագետ Օդրենո Մորկունիենեն անրադարձել է §Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների¦ հայեցակարգային փաստաթղթին: Նա գնահատել է բարեփոխումների հայեցակարգային այդ փաստաթուղթը և առանձնացրել է մի շարք մտահոգություններ և առաջարկություններ, դրանք են

среда, 19 февраля 2014 г.

Ինչ պետք է անեն գործատուները տուգանքներից խուսափելու համար

Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին Սահմանադրական դատարանի հայտնի աշխատակարգային որոշումը բազմաթիվ գործատուների, հաշվապահների ու պարզապես քաղաքացիների (հատկապես պարտադիր բաղադրիչին դեմ արտահայտվող քաղաքացիների) մոտ մի շարք հարցեր առաջացրեց:
Մասնավորապես, այդուամենայնիվ պե՞տք է արդյոք աշխատավարձների հաշվարկման փուլում հաշվարկել պարտադիր կուտակային վճարը, հաշվարկելու դեպքում պե՞տք է արդյոք կատարվի պահում, ինչպե՞ս ՊԵԿ ներկայացնել համապատասխան հաշվետվությունը` պարտադիր վճարը հաշվարկվա՞ծ, թե՝ ոչ, եթե պահել` ապա ի՞նչ իրավունքով և այլն:
Արդեն այսօր, ՊԵԿ կայքում տեղադրվել է պարտադիր կուտակային վճարների հետ կապված ՊԵԿ ներկայացման ենթակա հաշվետվությունը:

воскресенье, 16 февраля 2014 г.

Լիտվայի կուտակային կենսաթոշակային համակարգի առավելությունները

2004 թվականից Լիտվայում սկսել է գործել նոր կուտակային համակարգը, որից կարող են օգտվել բոլոր զբաղվածները, արդյունքում՝ կենսաթոշակային համակարգը ներկայումս ունի հետևյալ տեսքը.

среда, 12 февраля 2014 г.

ՀՊՏՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն

ՀՊՏՀ-ի ռեկտորի 2012 թվականի հոկտեմբերի 5-ի N 173-Ա հրամանով  ձևավորվել է §Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն¦ իրականացնող աշխատանքային խումբը, որը շուրջ մեկ տարի կատարել է ուսումնասիրություններ և կատարած աշխատանքը 2014 թվականի հունվարի 20-ին ՀՊՏՀ-ի ռեկտորի կողմից հաստատվել է:

понедельник, 10 февраля 2014 г.

20-րդ հոբելյանական միջազգային գիտաժողով Դոնեցկում

Ուկրաինայի Դոնեցկ և Սվետագորսկ քաղաքներում հունվարի 31-ից փետրվարի 2-ը տեղի է ունեցել 20-րդ հոբելյանական միջազգային գիտական-փորձարարական սեմինարը՝  նվիրված  արտաքին տնտեսական կապերի զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման հիմնախնդիրներին: Գիտաժողովի նյութերի ժողովածուում (“Problems Of Foreign Economic Relations Development And Attraction Of Foreign Investments: Regional Aspect” Donetsk, 2014), որն  ունի համաշխարհային  Index Copernicus վարկանիշ, տպագրվել է ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական

среда, 5 февраля 2014 г.

Международный научно-практический семинар о проблемах экономики

31 января в Донецкой торгово-промышленной палате состоялось торжественное открытие юбилейного ХХ Международного научно-практического семинара «Проблемы развития внешнеэкономических связей и привлечения иностранных инвестиций: региональный аспект». Семинар инициирован и проводится кафедрами «Международная экономика», «Международный бизнес

Ընտրությունը Ձերն է...

Հարգելի Գործատուներ, հաշվապահներ և աշխատողներ, Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. աշխատանքային որոշման, ինչպես նաև ՀՀ Պետ.եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումների համաձայն գործատուն պետք է օրենքով սահմանված կարգով հաշվարկի պարտադիր կուտակային վճարները, սակայն այդ վճարները իրավունք ունի չփոխանցել. չփոխանցելու դեպքում ոչ մի տեսակի պատասխանատվություն չի գործում: Հետևաբար,

вторник, 4 февраля 2014 г.

Սլովակիան ժամանակավորապես դադարեցրել էր պարտադիր կուտակային վճարները

2004թ. Սլովակիայի Հանրապետությունում ընդունվել է Անհատական Կուտակային օրենքը, որը ուժի մեջ է մտել 2005թ.: Անհատական կուտակային համակարգին պարտադիր մասնակցում են 2005 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի շուկա նոր մտնող անձիք: Այն անձիք, ովքեր մինչև 2005 թվականի հունվարի 1-ն էին աշխատանքի շուկա մտնել, մինչև 2006 թվականը հունիսի 30-ը կարող էին

Պարտադիր կուտակային վճարների հաշվարկման և փոխանցման վերաբերյալ պետական մարմինների պարզաբանումները

Ի պատասխան «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խմբի 03.02.2014թ. ՀՀ պետական մարմիններին ուղղված դիմումին ստացվել է հետևյալ պատասխանները.

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե.
«Կուտակային վճարների ներդրման հետ կապված ՊԵԿ-ը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանականերում: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ.

воскресенье, 2 февраля 2014 г.

Մաքսային միության անդամակցության միջոցառումների ծրագիր

ս/թ հունվարի 23-ին ՀՀ կառավարության 61-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը), որը բաղկացած է 262 միջոցառումներից և ժամանակացույցից: Միջոցառումները վերաբերվում են Մաքսային միության օրենսդրության, կարգերի, պայմանագրերի, փաստաթղթերի, նույնականացման միջոցների, տեղետատվական համակարգերի կիրառության, մաքսային ընթացակարգերի և այլնի

пятница, 31 января 2014 г.

Լեհաստանը վերանայել է պարտադիր կուտակային վճարների դրույքաչափը

1999թ. կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Լեհաստանում ներդրվեց 3 սյուների վրա հիմնված կենսաթոշակային համակարգ.
1-ին սյունը պետական սոցիալական ապահովագրությունն էր, որի համար աշխատողները իրենց աշխատավարձի 12.22%-ն էին վճարում:
2-րդ սյունը անհատական պարտադիր կուտակային համակարգն էր, որի համար

четверг, 30 января 2014 г.

Հունգարիան հրաժերվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից

1997 թվականին Հանգարիայում ներդրվել է անհատական կուտակային համակարգը, որին պարտադիր մասնակցում էին  այն անձիք, ովքեր օգտվում էին սոցիալական ապահովագրությունից, ովքեր ապահովագրված էին 1998 թվականին հունիսի 30-ից հետո: Կամավոր կարող էին մասնակցել այն անձիք, ովքեր ապահովագրված էին մինչև 1998 թվականի հունիսի 30-ը, կամ նրանց տարիքը 42-ից բարձր է: Բազային ապահովագրության և

вторник, 21 января 2014 г.

Այլընտրանքային կենսաթոշակային համակարգի 6 սկզբունքները

Հայաստանում նոր, այլընտրանքային կենսաթոշակային համակարգ մշակելու համար նախևառաջ անհրաժեշտ որոշել հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է կառուցել համակարգը: Այդ սկզբունքները կարող են լինել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և G20-ի ցուցանիշները. Դրանք են՝

суббота, 11 января 2014 г.

Պարտադիր կուտակային համակարգը Արևելյան Եվրոպայի երկրներում


  Արևելյան Եվրոպայի երկրներից շատերը ունեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, սակայն 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո վերանայեցին կամ ընդհանրապես վերացրեցին պարտադիր կուտակային համակարգը. Մասնավորապես՝
  •  Լիտվան – 2009-2010 թվականներին պարտադիր կուտակային վճարի

среда, 8 января 2014 г.

Перспективы развития обувной промышленности Ростова-на-Дону

Հարավային դաշնային համալսարանի Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների գիտահետազոտական ինստիտուտի “Южно-российский форум: экономика, социология, политология, социально-экономическая география” գիտական ամսագրում լույս է տեսել իմ հեղինակած գիտական հոդվածը: (Ռոստով, Ռուսաստանի Դաշնություն)

понедельник, 6 января 2014 г.

ԱՄՀ-ի մեկնաբանությունները Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների մասին

2008 թվականի հոկտեմբերի 13-ին Արժույթի միջազգային հիմնադրամը (այսուհետ՝ ԱՄՀ) ՀՀ կառավարությանն է ներակայացրել <<Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գծով առաջարկների մասին>> ԱՄՀ-ի մեկնաբանությունները: Ըստ որոնց՝ միասնական հարկի (Եկամտային հարկի) հետ կապված ԱՄՀ լուրջ մտահոգություններ ունի: Սկզբունքորեն ԱՄՀ-ն չի առարկում եկամտահարկի և սոցիալական պաշտպանության գծով ծրագրերի ֆինանսավորմանն

суббота, 4 января 2014 г.

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները ՀՀ-ում



 1.Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքով որդեգրված պարտադիր կուտակային համակարգը աշխարհում 5 երկրներում է միայն գործում (Չիլի, Ղազախստան, Էլ Սալվադոր, Մեքսիկա և Նայժիրիա): Այսինքն՝ այս երկրներում աշխատողի կենսաթոշակային վճարումները կուտակվում են միայն մասնավոր ֆոնդերում: Հակառակ սրան աշխարհում մեծ թվով երկրներ կիրառում են պայմանական կուտակային համակարգի  տարատեսակները: