1.Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքով որդեգրված պարտադիր կուտակային համակարգը աշխարհում 5 երկրներում է միայն գործում (Չիլի, Ղազախստան, Էլ Սալվադոր, Մեքսիկա և Նայժիրիա): Այսինքն՝ այս երկրներում աշխատողի կենսաթոշակային վճարումները կուտակվում են միայն մասնավոր ֆոնդերում: Հակառակ սրան աշխարհում մեծ թվով երկրներ կիրառում են պայմանական կուտակային համակարգի տարատեսակները:
2.Անցած 2 տասնամյակներում Հայաստանում գործում էր կենսաթոշակային պարզ համակարգ, որտեղ թոշակը հաշվարկվում էր միայն աշխատանքային տարիների թվից ելնելով: Այս համակարգի հիմնական բացասական կողմը այն էր, որ աշխատավարձի և թոշակի միջև կապ չկար, իսկ դրական կողմը՝ սերունդների միջև համերաշխության ապահովումը:
3. Աշխարհի գրեթե բոլոր երկրների կենսաթոշակային համակարգերում փորձ է արվել կապ ստեղծել աշխատավարձի և թոշակի միջև: Հետևաբար կենսաթոշակի և աշխատավարձի միջև կապ ստեղծելու ու ծերացող ժողովրդի հիմնախնդիրները լուծելու համար, բնավ, անհրաժեշտ չէ որդեգրել այս ծայրահեղ, աշխարհում քիչ հանդիպող ամբողջական պարտադիր կուտակային համակարգը:
4. Աշխարհի քիչ երկրներում է հանդիպում ամբողջական պարտադիր կուտակային համակարգը, քանի որ թոշակառուների մեծամասնության համար այն ռիսկային է: Մեծ հավանակություն կա, որ աշխատողը կենսաթոշակային տարիքի հասնելիս՝ իր կուտակած գումաները անբավարար լինեն արժանավայել թոշակ ստանալու համար:
Որոնք են պարտադիր կուտակային համակարգի ռիսկերը.
4. Աշխարհի քիչ երկրներում է հանդիպում ամբողջական պարտադիր կուտակային համակարգը, քանի որ թոշակառուների մեծամասնության համար այն ռիսկային է: Մեծ հավանակություն կա, որ աշխատողը կենսաթոշակային տարիքի հասնելիս՝ իր կուտակած գումաները անբավարար լինեն արժանավայել թոշակ ստանալու համար:
Որոնք են պարտադիր կուտակային համակարգի ռիսկերը.
a. Ամենավտանգավորը ֆինանսական շուկայի ռիսկն է: Առաջին, եթե աշխատողը հասնի թոշակային տարիքի տնտեսական ճգնաժամից անմիջապես հետո, նրա կուտակած գումարները և ստանալիք կենսաթոշակը ցածր կլինի: Երկրորդ, եթե աշխատողը տարիներ շարունակ իր կուտակած գումարները փորձ անի ավելի մեծացնել, ապա ֆինանսական շուկայում տատանումների արդյունքում <<ղումար խաղացողները>> կարող են կորցնել բարձր և ցածր ֆոնդերում ներդրումներ կատարելիս, ինչի շնորհիվ աշխատողը կենսաթոշակի անցնելուց հետո կարող է ունենալ գլխավորապես պետական կենսաթոշակ և ցածր կենսամակարդակ:
b. Աշխատանքի շուկայի ռիսկը- երբ աշխատողները կարող են աշխատանք չունենալ կամ կանայք երեխա խնամել. քիչ գումար կկուտակեն և հետևաբար ցածր կենսաթոշակ կստանան:
c. Մասնավոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդեր կառավարելը շատ ավելի ծախսատար է, քան պետական կենսաթոշակային ֆոնդերը, ինչի արդյունքում՝ մասնավոր ֆոնդերի կառավարիչները կգանձեն բարձր գումարներ իրենց ծառայությունների համար:
d. Պարտադիր կուտակային համակարգին անցման տարիներին հնարավոր է պետական բյուջեի դիֆիցիտի ավելացում, պետական բյուջեից հատկացումները կրթության, առողջապահության և այլնի ուղղությամբ կնվազեն: Հին համակարգի դեպքում աշխատողների վճարումների հաշվին հատկացվում էր թոշակները, սակայն նոր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում աշխատողները մասնավոր ֆոնդերում կուտակելու դեպքում պետությունը ստիպված պետք է լինի հարկերի և այլ եկամուտների հաշվին վճարել ներկայիս կենսաթոշակառուների թոշակները: Պետությունը, բացի աշխատողների 5 %-ից, ինքը ևս 5 % պարտավոր է փոխանցել մասնավոր ֆոնդերին, ինչի արդյունքում՝ պետության մատուցած ծառայությունները կնվազեն հենց նույն աշխատողների համար:
5. Կենսաթոշակային կուտակային համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է զարգացած և թափանցիկ ֆինանսական շուկա, հարկեր հավաքագրելու և թոշակներ բաշխելու արդյունավետ համակարգ, և այդ ամենը ու հատկապես ֆինանսական շուկան և ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության առկայություն: Դժբախտաբար, Հայաստանում այս ամենը չկա:
6. Հայաստանի պարագայում Կենտրոնական բանկն է գլխավորել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, այլ ոչ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը ոչ թե թոշակառուների համար լավ կյանքի պայմաններ ստեղծելն է, այլ ֆինանսական շուկայի զարգացումը:
7. Ֆինանսական շուկաները պետք է զարգացնել ոչ թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում թոշակառուների կենսաթոշակները վտանգելով, այլ ժողովրդի բանկայի համակարգի հանդեպ վստահության բարձրացման, ստվերային տնտեսության կրճատման, դրամի քանակի ավելացման և այլ միջոցներով:
8. Նախքան պարտադիր կուտակային համակարգին անցնելը պետք էր ներդնել և տարածել կամավոր կուտակային համակարգը:
9. Պետք է քննարկել աշխարհում գործող կենսաթոշակային համակարգերի բազմաթիվ տարբերակաները և ի վերջո որդեգրել Հայաստանի պայմաններին հարմար և ժողովրդի կողմից ավելի ընդունելի տարբերակը:
10. Աշխատողների կենսաթոշակային վճարումները, երբ գործատուն կբարձրացնի/կփոխհատուցի/, վճարումների բեռը կմնա աշխատողի վրա: Ըստ առաջին կուրսի տնտեսգիտական համալսարանական դասագրքերի՝ կարևոր չէ թե ինչպես կբարձրանա/կփոխհատուցվի/ աշխատավարձը, կարևորը ով կկրի վճարումների բեռը: Երբ գործատուն կավելացնի աշխատավարձը պարտադիր կուտակային վճարը զգացնել չտալու համար, տարիների ընթացքում գործատուն աշխատավարձը չի բարձրացնի գնաճի համեմատ, մինչև որ պարտադիր կուտակային վճարումների բեռը անցնի աշխատողների վրա:
11. Երաշխիքային հիմնադրամ կամ ապահովագրություն. “Դուք չեք ստանալու ավելի քիչ գումար, քան Ձեր կատարած կուտակային կենսաթոշակային վճարները:”Այս երաշխիքն ունի 3 հիմնախնդիր: Առաջին՝ այս երաշխիքը վերը նշված ռիսկերը միայն փոքր չափով կնվազեցնի, ինչի շնորհիվ թոշակառուն կարող է ունենալ անբավարար և ցածր թոշակ: Աշխատողի կատարած կուտակային կենսաթոշակային վճարները բավարար չեն լինի արժանավայել թոշակ ստանալու համար: Արժանավայել թոշակ ստանալու համար անհրաժեշտ է կուտակային միջոցների ճիշտ կառավարումից ստացվող հավելյալ եկամուտներ և չտուժել աշխատանքային շուկայի ռիսկներից: Երկրորդ՝ ֆինանսական շուկայի խորը ճգնաժամերի հետևանքով աշխատողների կատարած կուտակային կենսաթոշակային վճարումները կարող են ունենալ մեծ կորուստներ, ինչպես նաև պետական բյուջեն չի կարողանա իր պարտավորությունները կատարել: Երրորդ՝ այս երաշխիքը կնպաստի, որ աշխատողները ավելի մեծ ռիսկի գնան՝ ներդնելով իրենց գումարները բարձր ռիսկայնության ֆոնդերում, վտանգելով իրենց կուտակած միջոցները:
12. Միջազգային փորձը փաստում է, որ պարտադիր կուտակային համակարգը հղի է լուրջ դժվարություններով, որոնց հետևանքով Արգենտինան և Հունգարիան ամբողջությամբ հրաժարվեցին այս համակարգից, իսկ Բոլիվիան այդ ուղղությամբ է ընթանում՝ հիմնականում վերը նշված ֆինանսական շուկաների ռիսկերի պատճառով: Նիկարագուան 2000 թվականին պարտադիր կուտակային օրենքը ընդունելուց հետո 2004 թվականին Համաշխարհային բանկի խորհրդով որոշեց այդ օրենքը չկիրառել՝ նկատի ունենալով նոր համակարգի անցման հետ կապված բարձր ծախսերը և աշխատողների նոր համակարգին մասնակցության ցածր հավանականությունը: 2000-ական թվականների սկզբներին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը փորձեց փոքր չափով պարտադիր կուտակային համակարգ ներդնել սերունդների միջև համերաշխության համակարգին զուգահեռ, սակայն ժողովուրդը դեմ ելավ և փորձը ձախողվեց:
13. 1990-ական թվականներին Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Էսթել Ճէյմսը պարտադիր կուտակային համակարգի համակիրն էր, սակայն 2000-ական թվականներին գլխավոր տնտեսագետը դարձավ Րապըրդ Հոլզմանը, ով պայմանական կուտակային համակարգի համակիրն էր: Այսինքն՝ 2000-ականներին Համաշխարհային բանկը պարտադիր կուտակայինից իր տեսակետը փոխեց պայմանական կուտակային համակարգին: Համաշխարհային բանկը 2008 թվականի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսների հաշվետվություններում վերապահումներ է ունեցել Հայաստանի պարտադիր կուտակային համակարգի որդեգրման վերաբերյալ:
13. 1990-ական թվականներին Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Էսթել Ճէյմսը պարտադիր կուտակային համակարգի համակիրն էր, սակայն 2000-ական թվականներին գլխավոր տնտեսագետը դարձավ Րապըրդ Հոլզմանը, ով պայմանական կուտակային համակարգի համակիրն էր: Այսինքն՝ 2000-ականներին Համաշխարհային բանկը պարտադիր կուտակայինից իր տեսակետը փոխեց պայմանական կուտակային համակարգին: Համաշխարհային բանկը 2008 թվականի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսների հաշվետվություններում վերապահումներ է ունեցել Հայաստանի պարտադիր կուտակային համակարգի որդեգրման վերաբերյալ:
Հեղինակ՝ Կալիֆոռնիայի (ԱՄՆ) Վենտուրա քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր, Փորձագետ՝ Արա Խանջյան
Արևելահայերեն փոխեց Սուրեն Պարսյանը
Комментариев нет:
Отправить комментарий