Արևելյան
Եվրոպայի երկրներից շատերը ունեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, սակայն
2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո վերանայեցին կամ ընդհանրապես վերացրեցին
պարտադիր կուտակային համակարգը. Մասնավորապես՝
- Լիտվան – 2009-2010 թվականներին պարտադիր կուտակային վճարի դրույքաչափը 5.5%-ից իջեցրեց 2 %-ի: Նախատեսվում է 2012-2014 թվականների ընթացքում բարձրացնել դրույքաչափը 6 %-ի:
- Էստոնիան – 2009-2010 թվականներին պարտադիր կուտակային վճարումները ամբողջությամբ ուղղվեցին սերունդների համերաշխության կենսաթոշակային համակարգին: 2011 թ. վերականգնվեց 2% պարտադիր կուտակային վճարը, իսկ 2012 թ.՝ 4%:
- Լատվիան – 2009 թ. պարտադիր կուտակային վճարի դրույքաչափը 8%-ից իջեցրեց 2 %-ի: Այնուհետև, 2010թ. բարձրացրեց 4 %-ի, իսկ 2011 թ.՝ 6%-ի:
- Սլովակիան – 2009 թ. հնարավորություն տրվեց պարտադիր կուտակային համակարգ անցում կատարած աշխատողներին վերադառնել համերաշխության պետական համակարգին, ինչպես նաև 2009-2012 թվականներին աշխատանքային շուկա նոր մտնող աշխատողների համար պարտադիր կուտակային համակարգին մասնակցությունը կամավոր էր:
- Լեհաստանը – 2011 թ. կառավարության որոշմամբ պարտադիր կուտակային վճարների դրույքաչափը 7.3 %-ից իջեցվեց 2.3-ի՝ փոխարենը ավելացնելով համերաշխության կենսաթոշակային պետական համակարգի վճարումները:
- Հունգարիան – 2010 թ. ամբողջությամբ վերացրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, և կուտակված գումարները փոխանցվեցին համերաշխության պետական կենսաթոշակային համակարգին:
Լատինական Ամերիկայի երկրներում ևս,
ինչպիսիք են՝ Արգենտինան, Նիկարագուան, Ուրուգվայը և Պերուն, պարտադիր կուտակային համակարգը
արձանագրել է նահանջ:
Հայատանում
պարտադիր կուտակային համակարգի ներդրման պաշտպանողները՝ պետական պաշտոնյաները, նշում
են, որ պարտադիր կուտակային համակարգի ներդրման արդյունքում երկրում խնայողության ծավալները
կմեծանա: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) փորձագետ Delia Velculescu-ի՝ 2011 թվականի ուսումնասիրությունները փաստում են, որ պարտադիր
կուտակային համակարգի որդեգրումից հետո Բուլղարիայում, Լատվիայում և Լիտվայում խնայողության
ծավալները մասնակի նվազել են, իսկ Հունգարիայում կտրուկ անկում է գրանցվել ավելանալու
փոխարեն: Միայն Սլովակիայում և Լեհաստանում է, որ խնայողության ծավալները ավելացել
են:
Վերը
բերված երկրների փորձը ցույց է տալիս, որ պարտադիր կուտակային համակարգը խոցելի է, թույլ, և բոլոր ջանքերը պետք է ներդնել այն կասեցնելու և վերացնելու ուղղությամբ:
Արևելյան Եվրոպայի երկրների կուտակային կենսաթոշակային համակարգերին ավելի մանրամասը կանրադառնամ հաջորդ հոդվածներում...
Արևելյան Եվրոպայի երկրների կուտակային կենսաթոշակային համակարգերին ավելի մանրամասը կանրադառնամ հաջորդ հոդվածներում...
Комментариев нет:
Отправить комментарий