Բարի Գալուստ....

суббота, 22 февраля 2014 г.

USAID-ն ևս ժամանակին վերապահումներ է ունեցել...

USAID-ի աջակցությամբ ՍՊՀՀ փորձագետ Օդրենո Մորկունիենեն անրադարձել է §Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների¦ հայեցակարգային փաստաթղթին: Նա գնահատել է բարեփոխումների հայեցակարգային այդ փաստաթուղթը և առանձնացրել է մի շարք մտահոգություններ և առաջարկություններ, դրանք են





  • Միանման և հավասարաչափ կենսաթոշակ բոլորի համար, ովքեր ունեն առնվազն 10 տարվա ապահովագրական ստաժ կարող է համարվել ոչ արդարացի այն անձանց համար, ովքեր ունեն ավելի երկար տարիների աշխատանքային ստաժ: Նախորդ համակարգում երկարատև աշխատանքային ստաժը խիստ հարգի էր և այս հիշողությունները դեռևս շատ թարմ են: Լիտվայի փորձը ցույց է տալիս, որ մարդիկ հավանություն են տալիս կենսաթոշակի չափի և ստաժի տարիների միջև կապի ցանկացած դրսևորման: Տնտեսական տեսանկյունից էլ նաև ողջամիտ կլինի մարդկանց պարգևատրել աշխատաշուկայում ավելի երկար ժամանակ մնալու համար: Տնտեսության համար լավ կլինի, որ մարդիկ ավելի երկար ժամանակ աշխատեն և կատարեն ապահովագրական վճարներ գոնե փոքր գումարներով, սակայն կանոնավոր կերպով, քան թե ժամանակ առ ժամանակ վճարեն մեծ գումարներ և հետագայում պահանջեն կենսաթոշակներ ավելի երկար ժամանակահատվածների համար:
  • §Ապահովագրական վճարներ–կենսաթոշակ¦ խիստ կապը սովորաբար ավելի նպաստավոր է ավելի մեծ եկամուտներ ստացողների համար, հետևաբար մի•ուցե արժե դիտարկել կենսաթոշակի այն մասի պահպանման հարցը, որը նման է գոյություն ունեցող աշխատանքային տարիքային կենսաթոշակին: Այդ տարբերակը կարող է նշանակել աշխատանքային կենսաթոշակի ինդեքսավորման փոփոխություն ըստ աշխատավարձի, ինդեքսավորման գնային տարբերակի փոխարեն: Աշխատանքային ստաժի դիմաց շարունակել որոշ լրացուցիչ կենսաթոշակների տրամադրումը կարող է ավելի թանկ արժենալ՝ համեմատած այսօր նախատեսվածի հետ, բայց դա կարող է նաև լավ եղանակ հանդիսանալ բարեփոխումներն ավելի ընդունելի դարձնելու համար:
  • Փաստաթղթում ասվում է (բաժին 15.2.2.2), որ ակտիվները կառավարող ընկերությունների թիվը շուկայում կլինի սահմանափակ: Դրանից հարց է առաջանում՝ ինչու և ինչպես: Ավելի լավ է սահմանել լիցենզավորման բարձր պահանջներ, քան թե ինչ-որ այլ սահմանափակումներ: Ինչպես Լիտվայում փորձը ցույց է տվել, շուկայում միաձուլումների միջոցով այդ հարցը արդյունավետ կերպով կարող է լուծվել առանց պետության կողմից որևէ մասնակցության: Կարծես թե III հենասյան կամավոր խնայողությունների նկատմամբ կիրառվելու է նույն վարչական համակարգը, ինչ II հենասյան դեպքում: Այս որոշման հիմնավորումը հստակ չէ: Դա կարող է որոշ չափով խառնել շահերը և վնասել ապահովագրական շուկայի բնականոն զարգացմանը: Փաստաթղթում ասված է (բաժին 11.4.1.2), որ կամավոր ապահովագրական կենսաթոշակ կարող է տրամադրվել միայն լիցենզավորված ընկերությունների կողմից, որոնք որևէ այլ գործունեությամբ զբաղվել չեն կարող:  Արդյոք դա նշանակում է, որ կամավոր ապահովագրական կենսաթոշակների նպատակով ստեղծվելու են հատուկ ապահովագրական ընկերություններ և սովորական ապահովագրական ընկերություններին թույլ չի տրվի իրականացնել այդպիսի գործունեություն: Եթե դա այդպես է, ապա համակարգը անարդյունավետ լինելու ռիսկի է դիմում, որովհետև այդպիսի ընկերությունները կարող են շատ փոքր լինել և հաճախորդների փոքր թվի պատճառով բավարար միջոցներով ապահովված չլինել:
  • Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նման երկարաժամկետ բարեփոխումների հաջողության համար խիստ կարևոր է, որպեսզի բոլոր առնչվող հաստատությունները ընդհանուր ըմբռնում ունենան խնդիրների և դրանց լուծելու միջոցների մասին: Ճնշման տակ ընդունված միջոցառումները երկար կյանք չեն ունենա. միգուցե մինչև հաջորդ ընտրությունները: Աշխատանքային խմբի բոլոր գործընկերները պետք է պատրաստ լինեն փոխզիջումների գնալ, որպեսզի բարեփոխումները սկսվեն և հետևողականորեն իրականացվեն: Երբ համաձայնություն ձեռք բերվի ընդհանուր ըմբռնման շուրջ, կառաջանա իրականացնող հաստատության հարցը:  Լիտվայի փորձը ցույց է տալիս, որ միայն պետական լիազորություն և քաղաքական պատասխանատվություն ունեցող հաստատությունն է կարող առաջնորդել գործընթացը: Դա պետք է լինի որևէ նախարարություն, որը կունենա օրենսդրական նախագծերի մշակման լիազորություն, դրանք կներկայացնի խորհրդարանին և կարող է վերցնել նաև քաղաքական պատասխանատվություն: Եթե հատուկ նպատակի հանձնաժողովը տարբերակ է, այն պետք է ղեկավարվի նախարարի լիազորություն ունեցող քաղաքագետի կողմից: Երկրների մեծ մասում դա կամ սոցիալական հարցերի նախարարն է, կամ ֆինանսների նախարարը: Որոշումը մեծապես կախված է նոր համակարգի համար նախատեսված վարչական սխեմայից` որ նախարարության իրավասությունների ոլորտում է այն առավելապես` ֆինանսների, թե սոցիալական հարցերի: Վարչարարության վերահսկման լիազորություն ունենալն էապես նպաստում է իրականացմանը:  

Комментариев нет:

Отправить комментарий