Բարի Գալուստ....

понедельник, 10 февраля 2014 г.

20-րդ հոբելյանական միջազգային գիտաժողով Դոնեցկում

Ուկրաինայի Դոնեցկ և Սվետագորսկ քաղաքներում հունվարի 31-ից փետրվարի 2-ը տեղի է ունեցել 20-րդ հոբելյանական միջազգային գիտական-փորձարարական սեմինարը՝  նվիրված  արտաքին տնտեսական կապերի զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման հիմնախնդիրներին: Գիտաժողովի նյութերի ժողովածուում (“Problems Of Foreign Economic Relations Development And Attraction Of Foreign Investments: Regional Aspect” Donetsk, 2014), որն  ունի համաշխարհային  Index Copernicus վարկանիշ, տպագրվել է ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական
գործունեության
կազմակերպման ամբիոնի ասպիրանտ Սուրեն Պարսյանի հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետության ոչ մետաղական հանքաարդյունաբերական ձեռնարկությունների արտահանման կարողությունների գնահատականը»  թեմայով,որի   շրջանակներում ուսումնասիրվել են ոչ մետաղական հանքանյութեր արդյունահանող և վերամշակող ձեռնարկությունների արտահանման կարողությունները, արտահանման ծավալները և շուկաները: Հոդվածում անրադարձ է եղել նաև ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրատնտեսական գործունեությանը,  հիմնախնդիրներին, արտադրության և արտահանման ծավալների դինամիկային, ինչպես նաև նախանշվել են հնարավոր արտահանման շուկաները:

Комментариев нет:

Отправить комментарий