Բարի Գալուստ....

четверг, 10 сентября 2015 г.

ՀՊՏՀ-ի «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» գիտաժողովի նյութերի ժողովածու

Հրատարակվել է նախորդ տարվա հոկտեմբերի 29-31-ը Տնտեսագիտական համալսարանում անցկացված «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովի նյութերի ժողովածուն:
ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ ժողովածուն լույս է տեսել 2 հատորով,  բաղկացած է 4 մասից (բաժանմունք)՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունները», «Ֆինանսական շուկաներ և ենթակառուցվածքներ», «Միջազգային տնտեսական համագործակցություն և կրթության որակի ապահովում», «Կայուն զարգացման ապահովում»: 
Ժողովածուի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում. ծանոթացեք հետևյալ հղումով՝ asue.am/am/էջեր-220//զարգացման-ժամանակակից-մարտահրավերներ-հպտհ-24-րդ-գիտաժողով-2352:
Այս ժողովածուում կարող եք կարդալ <<ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ>> թեմայով իմ գիտական հոդվածը /676-681 էջեր/:

Комментариев нет:

Отправить комментарий