2013 թվականի հոկտեմբերի 24-ին Մինսկում Մաքսային միության նախագահները քննարկել են Սիրիայի, Թուրքիայի և Հնդկաստանի միությանը հնարավոր անդամակցության հարցը: Կարծում եմ՝ մոտակա ժամանակաշրջանում Սիրիայի և Թուրքիայի անդամակցությունը մի տնտեսական գոտում բացառվում է սիրիական հակամարտության պայմաններում,իսկ Հնդկաստանի անդամակցությունը լայն հնարավորություններ կբացի
միության ընդլայնման համար դեպի Հարավ-Արևելյան Ասիայի երկրներ: Հայաստանը
միության ընդլայնման համար դեպի Հարավ-Արևելյան Ասիայի երկրներ: Հայաստանը
ևս կարող է նպաստել Միջին և Հարավ-Արևելյան Ասիայի երկրների միջև բեռնափոխադրումների և միջազգային առևտրի զարգացման նախագծերի իրականացմանը: Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն կարող է ունենալ Իրանի անդամակցությունը Մաքսային միությանը:
Комментариев нет:
Отправить комментарий